Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/684

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կապեց ու բաց թողեց արձակ դաշտում: Էնքան քաշ տվավ, մինչև մի ծամը բերավ ետ[1]: Դաշտում կառքը լծեցին, նստեցին ու ճամփա ընկան[2] [իրենց] հորն ու մոր մոտ: Стали жить да поживать, добра наживать, Я там была, и мед-винопила, по усам текло и в рот не попало.

ԿՌՆԱՏ ԱՂՋԿԱ ՀԵՔԻԱԹԸ

Аф<анасьев>, в. վարիանտ․․․ Հայրը մեռնում է: Որդին մի քանի օրից որսի է գնում: Սա մի չար կին է ունենում, վերցնում է ու ձին բաց թողնում։ Մարդը տուն է գալի, գանգատվում է.

— Ա՛յ, դու սիրում ես քու քրոջը, փայփայում ես, իսկ նա քու սիրած ձին բաց թողեց:

Аф<анасьев>, с. Ախպերը տեղ գնալիս քրոջը հարցնում է, թե՝ ի՞նչ տեսակ կտոր է ուզում սիրտդ, որ առնեմ քեզ համար:

— Ամենալավը:

Կինը սրանից սաստիկ վշտացավ:

Մի այլ վար<իանտ>. Ախպերը տուն է գալի, 10 խնձոր բերում, 5-ը տալիս է քրոջը, 5-ը իրեն ու կնոջն է թողնում: Դրանից է կինը վշտանում։

(Ծաղիկ է բերում, կնոջը թողնում, քրոջն է տալի):

Сб. 28. Бедная Мария. Անբախտ Մարիամը. հայերեն. Խորթ մայր թագուհին է նախանձում իր խորթ աղջկա գեղեցկությանը, երբ լսում է, թե ինչպես նրան գովում են: Ու մտածում է՝ կորցնի:

Аф<анасьев>, в. շունը ուտի, ձին աշխատելու բան է, իսկ ուրիշ քույր էլ ես չեմ կարող աշխատել: Մյուս անգամ բազեն է բաց թողնում վանդակից: Երրորդ անգամ երեխին գցում է ձիաների սմբակների տակը:

«Անբ<ախտ> Մարիամը». թագուհին ղրկում է սպանելու անտառում:

«Գուլչի խանում» (Сб. 13)-ի մեջ չար հարսը գիշերն իր երեխին օրորոցում մորթում է ու արնոտ դանակը դնում Գուլչի խանումի (քրոջ) գրպանը։

Аф<анасьев>, в. Եղբայրը քրոջը տանում է, թողնում անտառում: Երկար ապրում է, շորերը հագից դուրս են գալի ու մտնում է մի փչակ:

Аф<анасьев>, այլ վարիանտ. Ախպերը քրոջ ձեռները կտրում է ու թողնում անտառում: Քույրը անտառում թափառում է մեն–մենակ։ Շատ թափառելուց թփերն ու փշերը շորերը տանում են, մնում է մերկ։ Մոծակներն ու մժեղները կծոտում են, ձեռը չունի, թե քշի: Գնում է մտնում մի ծառի փչակ։

Սերբ<ական> երգերում, ձեռքը[3] որ ախպերը կտրեց, որտեղ արյունը կաթեց, վարդեր բուսան, որտեղ արցունքը կաթեց․․․(իսկ որտեղ ինքն

  1. [իրեն տրվեց]: [ամբողջ]:
  2. [գնացին]:
  3. [որտեղ] ձեռքը։