— Աղջի, մի գնա տես քուրդ ինչ եղավ, գնաց ու ետ չեկավ։
Պստիկ աղջիկը վեր է կենում, գնում ինչ է տեսնում, քուրը աղբյուրի գլխին[1]նստել է ու լաց է լինում։
— Քա, ընչի ես լացել։
— Հա՜, ընչի ես լալի, բա չգիտե՞ս ինչ է պատահել։ Մեծ քրոջս[2]թագավորն ուզեց. մի որդի ունեցավ, անունն էլ Կիկոս դրինք։ Կիկոսը հետը աղբյուրն եկավ, բարձրացավ էս անտեր ծառը, վեր ընկավ, մեռավ։ Վա՜յ Կիկոսի մորը։
Փոքր քուրն էլ նրա կողքին նստեց.— Վա՜յ, Կիկոս ջան,— ու ձեն ձենի տվին, սուգ են անում[3]։
Մերն սպասում է, սպասում է, էս աղջկերքը ոչ եկան, ոչ ջուր բերին։ Մեծ աղջկանը կանչեց.
— Աղջի մի գնա տես քույրերդ ինչ եղան, ո՞ր դժոխքը գնացին, որ չեն կարողանում ետ դառնան։
Վեր կացավ մեծ աղջիկը գնաց։
Հեռվից քույրերը տեսան, որ Կիկոսի մայրիկը գալիս է, սկսեցին ավելի բարձր լալ ու կանչել
— Արի՜, արի՜, մայրիկ, որդուդ օրը տես։
— Ինչ կա, ինչ է պատահել[4]։
— Սրանից ավել էլ ինչ պատահի։ Թագավորի տղեն քեզ կնիկ ուզեց․ մի որդի ունեցար, անունն էլ Կիկոս դրինք։ Կիկոսն եկավ աղբյուր, բարձրացավ էս չինարի[5]ծառը, վեր ընկավ, մեռավ։
- ↑ [ծառի տակը]
- ↑ [Մեր] մեծ քրոջը
- ↑ [արին] Այս պարբերության դիմաց, լուսանցքում, սև մատիտով տրված է հեքիաթի չափածո հատվածի նախնական մշակումը.
Ծառը ելավ իմ Կիկոսը[ս],
Ընկավ, մեռավ իմ Կիկոսը[ս],
Վայ իմ մորը,
[Անբախտ մորը, Կորավ [սիրու<ն>] Կիկոսի
Պես թագավորը]
[Վայ մորը, վայ մոր սրտին
Կիկոսի պես թագավոր որդին]։
[Իր թագավոր Կիկոս որդին]։
Վայ իմ գլխին, վայ իմ սրտին,
Ո՞ւր է իմ լավ Կիկոս որդին։
Ծառը ելավ իմ Կիկոսը,
Ընկավ, մեռավ իմ Կիկոսը։ - ↑ [հալը]
- ↑ [անտեր]