Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/705

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Վա՜յ, բալա ջան[1], վա՜յ․– գոռաց մեծ քույրը, մազերը թափեց,[2] նստեց քույրերի կողքին ու երեքով սկսեցին սուգ անել։

— Վայ, Կիկոս ջան։

Թագավորի որդի Կիկոս ջան։

Մերը տեսավ, որ երեք աղջիկն էլ իրար ետևից գնացին, մինն էլ ետ չեկավ, վեր է կենում[3] ետևներից գնում։[4]։ Հեռվից աղջիկները իրենց մորը որ տեսնում են,[5] երեքը միասին կանչում են.

— Վայ, տատի, արի, արի, թոռանդ հալը տես։

— Ի՞նչ թոռը, ի՞նչ եք ասում։

— Բա չես իմանում․ մեր մեծ քուրը թագավորի տղեն առավ։ Մի որդի ունեցավ, անունն էլ դրինք Կիկոս։ Կիկոսը եկավ աղբյուր[6], բարձրացավ էս ծառը, վեր ընկավ, մեռավ։ Վա՜յ Կիկոսի մորը։

Ասին ու սկսեցին չորսը[7] մի ձենի կանչել, քիթերը, երեսները ճանկռտել.

Կիկոսն ելավ ծառը,[8]

(ընկավ գյոլը)

Վայ Կիկոսի բերող մորը[9]։

ժողովուրդը դրանց ձենի վրա հավաքվեց[10] (գյոլի ձորս կողմը) ու մտիկ են անում։

Վերջը տուն է գալի հայրը, տեսնում է էս իրենց տանըցիք տունուտեղ անտեր թողել են, բոլորը քաշվել, գնացել։ Հարցուփորձ է անում, իմանում, որ աղբյուրն են գնացել։

Վեր է կենում ինքն էլ ետևներից գնում։ Հեռվից[11] տեսնում է աղբյուրի գլխին ժողովուրդը հավաքված ու գոռոցի ձեն է գալի։ Սրան տեսնում են թե չէ՝ կնիկն ու աղջիկները չորսը միասին կանչում են.

— Վա՛յ, պապի, արի տես թոռդ ինչ եղավ։

— Ի՛նչ թոռը, որտեղի՞ց էր մեր թոռը։

— է՜, դու ինչ գիտես[12] [13] Մեր մեծ աղջկանը թագավորի տղեն ուզեց։

    • Այս բառերի դիմաց, սև մատիտով՝

    Վայ, որդի ջան։

  1. քանդ<եց>։
  2. [կացավ]։
  3. [գնաց]
  4. տեսան։
  5. եկավ ջուրը, ելավ ծառը։
  6. [միասին]։
  7. եկավ ջուրը։
  8. **Չափածո տողերի դիմաց, լուսանցքում, սև մատիտով՝

    Ծառը ելավ Կիկոսը
    Ընկավ, մեռավ Կիկոսը։

  9. հավաքվեց[ին]։
  10. [որ]
  11. [դու բան] [չ]գիտես։
  12. **Այս պարբերության դիմաց, լուսանցքում, սև մատիտով՝

    Վայ ծնող մորը,
    Վայ իր քվորը,
    Վայ իր պապին,
    Կորցրեց թագավորի պես թոռը։