Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/706

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի տղա ունեցավ, անունն էլ դրինք Կիկոս։ Կիկոսն եկավ աղբյուրը, բարձրացավ էս ծառը, վեր ընկավ[1] մեռավ։ Վայ նրա մորը։

— էդպես լացով բան չի դառնալ։ Եկեք գնանք տուն, մեր սև եզը մորթենք, հոգու հացը տանք։

Վեր են կենում տուն գալի․ եղած-չեղածը մի սև եզն են ունենում, մորթում են, գյուղը հավաքում, Կիկոսի հոգու հացը տալի, (որ նոր հանգստանում են)։

(Վերջը հայրը խաբում է, բոլորին էլ խեղդում, որ խենթերից ազատվի)։

ԲՆԱԳՐԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հսկ

էջ 248, տ 28 ի՞նչ եք ասում / ի՞նչ եք ասում,— զարմանում է մարդը
(նույնը՝ Լ II, 1921)
էջ 249, տ 10 մարդ / ժողովուրդ (նույնը՝ Լ II, 1921)

Լ II, 1921

Էջ 247, տ 20 աղբրի / աղբյուրի
տ 20 ըլում / լինում
տ 21. Վա՜յ քու մորքուրին / Վա՜յ, մորքուրին
Էջ 248, տ 2 չեկան / չկան
էջ 249, տ 5 մեր ու աղջկերք / մայրն ու աղջկերքը
տ 13 ունեցած–չունեցած չորսոտնանին / ունեցած–չունեցածը չորսոտնանի

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ

Сб. 7. ռուս<ական> վարիանտում

Փեսան եկել է․ աղջկանը նկուղն են ղրկում գինի բերի, տեսնում է՝ գերանը ճաքած, մտածում է, որ որդի կունենա, կկոտրի գերանը, գլխին կընկնի։ Նստում է սուգի։ Հերթով գնում են։

Վերջը փեսեն է գնում։ Տեսնում է՝ բանն ինչպես է, ասում է,

— Ախպեր, մնաք բարով, գնամ, թե ձեզանից հիմարը գտնեմ, ետ կգամ, էլ ձեր աղջիկը կուզեմ։

Գնում է, շատ ավելի հիմարների է պատահում ու գալի նրանց աղջիկն ուզում։

Сб. 19. «Кто глупее?»․ Սրա մեջ աղջիկը կոտրում է կուժն ու նստում լալիս, երևակայելով, թե իր երեխեն է ծառից ընկել։ Մյուս քույրերը ու

  1. [ներքև]։