Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/713

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գնում են[1]։ Ճանապարհին մի երկու անգամ էլ էդպես ճրթկոց <Է> լսվում[2], և ամեն անգամ էլ թագավորի տղին էնպես է թվում, թե կառք<ը> կոտրեց[3], բայց, իսկապես, Օհանի սրտի ծանր կապանքներն էին խորտակվում[4] ընկնում, և նա հրճվում, ուրախանում էր, որ իր տերը ազատ էր կախարդանքից ու բախտավորվել[5] <էր>։

1. Լոռու վարիանտում («Մոզի», Նավ., V, 63) աղջկա տրտունջը չկա, ոչ զզվանքը։ Ամուսնանում է հետը, երբ պայմանները կատարում է, և հենց առաջին գիշերը դառնում է մի տղա, որ արեգակի նման մարդի աչք է ծակոտում։

2. Չարսանճագի վար<իանտ> (էմին, 2, 276. «Դշխույն Հեղինե և Գիքոն»)․ նույնպես չկա տրտունջ կամ զզվանք։

3. Նույն, «Միթիլ հավք», զզվանք չկա, տրտունջ բախտից, բայց օձը գիշերը կուտապ է գալի տեղի վրա։

4. Сб. 15. «Рак царевич» ռուսական հեք<իաթում> նույնպես, ինչպես «Միթիլ հավքում», աղջիկը տխուր է, բայց ասում է. «Երևի իմ բախտն է էսպես». Չի զզվում, չի արհամարհում և չի վիրավորում։

5. Сб. 6. թուրքական վար<իանտ> «Царевна лягушка». տղեն անտրտունջ գորտը տուն է բերում, թե՝ երևի, էս է իմ բախտը։

6. «Հաբրմանի» հեք<իաթում> (էմին, 1, 22) թագավորը [ասում է] որ տեսնում է՝ տղեն օձ է, ասում է՝ ինչ անեմ, ինքն է ու իր բախտը։ Իսկ աղջիկը՝ ոչ մի տրտունջ կամ զզվանք։

7. «Օձմայիլ» (էմին, IV., 305) աղջիկը անտրտունջ գնում է օձի հետ ու դուռը շինում, կողքին նստում։

8. 9. 10. Афанасьев II, 152. «Царевна лягушка». Երեքի մեջ էլ թագավորի տղին, փոքրին վիճակվում է գորտը։ Ասում է՝ մի տրտմիր, էդ է քո բախտը։ Եվ տղեն տանում է, թեև տխուր, չի արհամարհում, դեն չի գցում։

11. Նույն և նույն տեղ. Курск<ий> вариант. ընդարձակ ծանոթություն։ Մի տեղ գորտն է, մի տեղ էլ՝ ոզնի, օձ, ևն, ևն,

12. Принцесса медведица, Боснийские сказки, 51տղեն նետը ձգում է, ընկնում է մի խլուրդի, բախտն է։ Անտրտունջ տանում է, և դառնում է գեղեցկուհի։

Մինչև անգամ ուրիշների ծիծաղի դեմ է խոսում,

13. Сб. св. о кавк. горцах, т. V, стр. 78. «Предание о Хетаге».

Հեթաղը որ տեսնում է գորտը, ասում է՝ ի՞նչ է սա, թե՝ տղա է։ Սրան ես հավանում, թե՞ հարսիս։

—— Սրան,

Եվ գորտը ուռչում է, պատռում, դուրս գալիս տղա։

  1. Գնացին։
  2. ճրթկոց <Է> [լսվեց] [ճրթկում <է>] լսվում։
  3. էնպես էր թվում, թե կառքն է կոտրում։
  4. խորտակվում [և նա]։
  5. ազատվել է կախարդանքից ու [երջանիկ էր] [երջանկացել] բախտավորվել