տ 19 մինչև գետին / ցած մինչև գետին
տ 19 ժամանակ / ժամանակից
տ 21 որտեղից / որ կողմից
տ 30 տկլոր / մերկ
Էջ 409, տ 2 խեղդեին / խեղդեն
տ 7 ատելով / հո ատելով
տ 13 Զարմանալի / Զարհուրելի
տ 14 երախտահատույց լինեմ քեզ / քեզ երախտահատույց լինեմ
տ 17 դուռը / գաղտնի դուռը
տ 18 չիմանար / տեղը չիմանար
տ 18 որ գտներ / գտներ
Ինքնագրում ջնջված 7—րդ Էջի մեծ մասը, 8—րդ և 9—րդ Էջերը մեջբերվում են ամբողջությամբ.
․․․ Ամենից առաջ Իերգին [նա] տարավ իր դղյակներից մեկը, որ աչքի էր ընկնում իր տարօրինակ ճարտարապետությունով և իրեն առանց ծիծաղի չէր կարելի նայել։ Ասավ․
— էստեղ ապրում են խիպիլիկ երազները։ Ծանր, զվարթ, [ուրախ] ու [խիզախ] հանդուգն ժողովուրդ են։ Շատ են սիրում մարդկանց բարկացնեն, բայց, այսուամենայնիվ, ոչ ոքի վնաս չեն տալիս։
— էյ, դեսն արի, ա պստլիկ,— ձեն տվեց խիպիլիկներից մեկին։— Աշխատի՛ր, գուցե կարողանաս գոնե մի վայրկյան լուրջ մնաս։
Ու, Իերգին դառնալով, շարունակեց.
— Գիտե՞ս ինչ է անում էն չարաճճին, եթե երբեմն պատահում է, որ սրան իրավունք եմ տալիս էստեղից դուրս գա դեպի երկիրը։ Իսկույն վազում է մտնում մի տուն, դուրս է քաշում անկողնից առաջին պատահած մարդուն, որ էդ ժամանակ խորը քնով քնած է լինում, առնում է տանում մի զանգակատան գլուխն ու էնտեղից գցում է ներքև։ Հետո աստիճաններով [ներքև] ցած է վազում, էնպես արագ, որ վրա է հասնում ընկն[ողին]ելիս բռնում, ետ տանում, էնպես ուժով է շպրտում մահճակալի վրա, որ մահճակալը ճռճռում է, ու խեղճ մարդը [վեր է կենում] զարթնում է, աչքերը տրորում, ապուշ կտրած [աչք է ածում] չորս կողմը նայում ու ասում.— «Տեր իմ աստված, իսկ ինձ էնպես թվաց, թե զանգակատան գլխիցը վեր ընկա։ Ինչ լավ է՝ երազում եմ»։
— էս ուրեմն սա է, հա՞,— բացականչեց Իերգը։— Սա հո ինձ մոտ էլ է եկել մի անգամ։ Դե թող մին էլ գա, բռնեմ, տեսնեմ ոնց է [մի ձեռիցս) պրծնում ձեռիցս։
Ասավ, չասավ, մին էլ էն տեսավ՝ սեղանի տակից մի ուրիշ խիպիլիկ դուրս պրծավ։ Սա էլ [շատ] փոքրիկ շան նմանության էր բերում, գլխին մի ծուռը ֆուրաժկա, հետն էլ լեզուն հանում էր։
[И етот не многим лучше]. Սա էլ չի մի պտուղ [չէ],— նկատեց Երազների թագավորը։ Շան նման հաչում է [և] [էնպես էլ] էնքան էլ ուժով է, ինչպես մի հսկա։ Երբեմն մարդիկ երազում մի բանից վախենում