Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/717

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են, հենց էդ ժամանակ սա էլ ձեռներէց ու ոտներից էնպես պինդ բռնում է, [Էնպես որ] [որ] Էլ չեն կարողանում ժաժ գան։

– Հա՜, սրան Էլ եմ ճանաչում,– բացականչեց Իերգը։– Ուզում ես փախչես, [փետանում ես, մնում, ոնց որ կոճղ լինես] չես կարողանում, փետանում ես, տեղդ մնում։ [կոճղ ես դառնում]։ Ձեռդ ես ուզում [ես] բարձրացնես, գնում չի, ոտդ ես ուզում շարժես, ոնց որ մեռած [ըլի], լինի։ Ասենք, թե [երբեմն] մեմեն Էլ էդ շուն<ը> չի լինում, այլ արջ կամ գող կամ ուրիշ մի որևէ սարսափելի բան…

– Ես սրան էլ չեմ թողնիլ քեզ մոտ գա, Իերգ,– հանգստացրեց թագավորը։– Իսկ այժմ արի գնանք վատ երազների մոտ, բայց չվախենաս, նրանք քեզ [ոչ մի վատ բան չեն անիլ] ոչինչ չեն անիլ, նրանք միայն չարերի համար են զարհուրելի։

[էստեղ նրանք] Ասավ, ու մտան մի ահագին բնակարան, որ շրջապատված էր բարձր պարիսպներով և փակվում էր ծանր երկաթի դռներով։ էստեղ լիքը վխտում էին ամեն տեսակ գարշելի կերպարանքներ ու այլանդակ հրեշներ։ Մի քանիսը մարդու նման էին, մի քանիսը՝ կես–մարդու, կես–[կենդանու] անասունի, մյուսները միանգամայն գազաններ էին։ Իերգը սարսափով ետ [վազեց] քաշվեց դեպի երկաթի դռները, բայց թագավորը փաղաքուշ նրան հանգստացրեց ու ասավ.

– Մի՞թե չես ուզում տեսնես, թե ինչ երագներ են տեսնում վատ մարդիկ։ Լավ, դե արի գնանք լավ երազների մոտ։

Ասավ ու նշանով առաջ կանչեց մոտիկ կանգնած երազներից մեկին։ Սա մի զզվելի վիթխարի էր, ամեն մի [խանդակին] կռան տակին մի–մի ջաղացաքար։

– Ասա տեսնենք, ինչ պետք է անես դու էս գիշեր,– [հրամ<այեց>] տիրաբար հարցրեց թագավորը։

Հրեշը գլուխը ներս քաշեց ուսերի մեջ, ռեխը մինչև ականջները բաց արավ, օրորվեց մի բանի վրա անչափ ուրախացած մարդու նման ու զազրելի խնդուքով ասավ.

– Գնալու եմ էն հարստի մոտ, որ քաղցած թողեց իր հորը․․․ Ամեն գիշեր գնում եմ, առնում ջաղացաքարերիս մեջտեղը ու էնքան աղում, [աղցան անում, մինչև] մինչև աղցան եմ անում, վեր գցում։ [Որ] Զարթնում է, ատամ–ատամի տալով ու դողալով կնկանը ձեն է տալիս.

– Բեր մի վերմակ էլ գցիր վրես, այ կնիկ, մրսում եմ, դողացնում եմ․․․

[Բայց] Աչքը կպցնում է թե չէ՝ նորից սկսում եմ [հետը] նույն խաղը։ [խաղալ]:

էջ 410, տ 22 երեխի / երեխայի
Էջ 411, տ 7 ճոճում / ճլորթում
տ 13 հերիք է / հերիք էր
տ 20 անելու / ասելու
տ 29 արցունքներով / արտասուքներով
տ 30 Երազների թագավորը / թագավորը