Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/723

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Ես քո մասին եմ միշտ մտածում, իմ անուշիկ,
Ես քո կարոտն եմ միշտ քաշում,
Ես եմ քեզ տվել,
Ես եմ քեզ ման գալ սովորեցրել,
Որ փախչես, երբ որ թուրքը գա։


Ճամփին։

Քամին թուրքի պես անգութ ոռնում էր․

— Տվեք ինձ այդ երեխային, տվեք ինձ։

Կռունկ, Էջ 136։

Թուրքերը եկա՜ն։ Նա վախեց [ճչաց, մայրիկ] ու [կպավ մոր] վազեց կպավ մոր կրծքից․ «Մայրի՜կ»,— ճչա՜ց.․․ ու զարթնեց։ Հոր կրծքից կպած դողում Էր։

— Մի վախենար, սիրունիկս, [մենք] Էստեղ եմ ես.․․

ԵՐԳԻԾԱԿԱՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ

(Էջ 498)

ԱԶԳԱՑԻՆ ԼՈԻՐԵՐ

Ճեմարանի ուսանողներին

Ստացա ձեր նամակը և տեղեկացա․․․

Արտասահման գնալու հույսներդ կտրեցեք։

Հայոց բարեգործական ընկերությունը դժբախտաբար մերժում Է ձեր խնդիրը։ [Դժբախտաբար Հայոց] բարեգործական ընկերությունը չի [հասկանում] ընդունում այնպիսի բարի գործ, որի մեջ «աստված» բառը չկա. դրա համար Էլ արտասահման Է ուղարկում բացառապես նրանց, որոնք ուզում են «աստվածաբան» դառնալ։

Իսկ դուք ընտրել եք գյուղատնտեսություն, քաղաքատնտեսություն, լեզվաբանություն, պատմություն․․․ որոնց մեջ ոչ թե «Աստված», իսկի խաչ Էլ չկա։

Ուրիշ բան Է, եթե լիներ աստվածագյուղատնտեսություն, աստվածաքաղաքատնտեսություն, աստվածալեզվաբանություն և այլն։

Այն ժամանակ գուցե ձեր բանը հաջողեր։

Տեսուչն է մե՞ծ, թե սանահայրը

(Գործողությունը կատարվում Է Ներս<իսյան> դպրոցում)

— Դո՛ւրս, դո՛ւրս,— օգնականի թևից բռնած դուրս Է անում տեսուչը։

— Ո՞ւմ ես դուրս անում․․․ ճանաչում ես ինձ, թե չէ։

— Դո՛ւրս, դո՛ւրս։

— Ես քսան տարի տեսչի օգնական եմ այստեղ։

— Դո՛ւրս, դո՛ւրս կորիր։

— Ես քսանհինգ տարի ուսուցիչ եմ։