Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/724

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դո՛ւրս, ասում եմ։

— Հինգ հոգաբարձվի սանահայր եմ ես…

— Դը․․․ դը․․․ դուր․․․ նը․․․ նիր․․․ սանա․․․ ներս․․․— Այստեղ տեսչի գույնը թռավ և լեզուն [կապ] խառնվեց։

Իրավ, բանից երևաց, որ հեռատես օգնականը մի քանի հոգաբարձվի սանահայր Է արդեն, իսկ մյուսների համար եռանդով աշխատում Է։

Խոհեմ տեսուչը կնքահայրերի առաջ սանահոր ձեռքը պաչեց՝ ներողություն խնդրելով։

Ահա թե ինչպես են ապրում խելոք մարդիկ։

ՄԵՆԱԿ ԱՂՋԻԿԸ

(Էջ 506)

— Մի խազեինից ազատ չենք։

— Բայց երանի ձեզ, որ կարող եք մի վատ խազեինից հեռանալ մյուսին։

— Ազատ, ազատ։

— Սովորեցրու ինձ, պ. Սուրեն, ինչպես ազատ լինեմ։

— Ազատություն չի կարելի սովորցնել․ մարդկանց ազատել կարելի Է, բայց սովորցնել չէ։

(Մայրը.— Պ. Ս(<ուրեն> ձեզ այստեղ կանչում են)։

Երբ դուրս են գալիս, նստում են այս ու այն կողմ, միրգ են բերում, բաժանում։

Պ.— Առ այս նարինջը կճեպիր, օրիորդ։

— Այս [իրոք] կանանց բան է. ինչու, այնպես — տղամարդու բան չի, այնպես, ինչպես տղամ<արդ> <․․․>։

Օր<իրոդ>.— Մայրը մայր պետք է լինի։ Ի՞նչ կապ ունի [նրա] մայրության հետ գրականությունը։ Այդպես կարելի է նաև ասել հայրը հայր պետք է լինի, հայրության հետ գրականությունը։ Ոչ, երևակայեցեք, դուք ոգևորում եք, այնինչ երեխան լալիս է, պետք է կերակրեք. կոճակի առակը։

Հայրս, միջամտում է, [տեսնելով որ] (Սուրենը շատ է տաքանում նույն ուղղությամբ և աղջկա հետ)։ Աղջիկը տեսնում է, որ իրար դիպչելու են՝ ոչ, հայրիկ, պ. Ս<ուրենն> ուզում է ասել և այլն, դու լավ չհասկացար նրան։ Ոչ, օր<իորդ>, ես հենց այնպես եմ ասում, Հասմիկ, իսկ նա էլ չի գալու ձեզ մոտ։ Ինչ ռոճիկ է ստանում Սուրենը։

— Չգիտեմ։

Մյուսը.— Ինչ պետք է ստանա, որ տուն պահի, ինչի համար եք ասում։

— Ոչինչ, այնպես (ժպտում են իրար)։

— Դե այս ժամանակ տղերքը որ ամուսնանում են, աղջկերանց փողն ունենք նկատի։