Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/728

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նշվում հետևյալ. բառային տարբերակները, ծերին / ծայրին, հերն / հայրն, մերն /մայրն, ձենով / ձայնով, գրիլ / գրել, նստիլ / նստել, բերի / բերել, տալի /տալիս, գալի / գալիս, գելի / գիլի, ա / է, ընչի / ինչի, դուքանի / դուքնի, ետո / հետո, աստոծ / աստված, քարվանսարի / քարվանսարայի, դժար / դժվար, քո / քու, ըլես / լինես, իրանց / իրենց, Զանի / Զանիի, դրեց / դրավ, էրում / այրում, էլել / եղել, կանաչ / կանանչ, ճանաչ / ճանանչ և այլն։

Հիմնականում պահպանված է հեղինակի կետադրությունը, միջամտությունը կատարված է անհրաժեշտության դեպքում։

Տվյալ ստեղծագործության տպագիր աղբյուրներում եղած ընդհանուր տարբերակները, ըստ նպատակահարմարության, գրվել են միասին՝ վերևում նշելով աղբյուրների համառոտագրությունները։ Իսկ եթե աղբյուրներից որևէ մեկում կան միայն այդ հրատարակությանը հատուկ տարբերություններ, դրանք բերվում են առանձին։

Հատորում օգտագործվել են հետևյալ համառոտագրությունները․

ԱՄ — «Աղբյուրի, մատենադարան» շարքի «Հովհաննես Թումանյան» ժողովածու, Թիֆլիս, 1899

ՌՀ — Հովհ. Թումանյան, Ռուսական հեքիաթներ, Թիֆլիս, 1916։

ԳԵ— Հովն. Թումանյան, Գեղարվեստական երկեր, խմբ. Ե․ Չարենցի, Երևան, 1934

ՕՀ— Հովն. Թումանյան, Օտար հեքիաթներ, պրակ 1—2, Թիֆլիս, 1916

Сб. мат.— Сборник материалов для описания местностей и племен Кавказа

Сб. св. о к. г. — Сборник сведений о кавказских горцах

Աղ — «Աղբյուր» ամսագիր, Թիֆլիս

ԲԵՀ — Բանբեր Երևանի համալսարանի

ԳԱԹ— Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

ԳԳ— Գրական գոհարներ, քրեստոմատիա, կազմեց Հ. Սուրխաթյան, Թիֆլիս, 1922

Եժ— Հովն. Թումանյան, Երկերի ժողովածու, գիտական հրատարակություն 6 հատորով, Երևան, 1940—1959

ԷԱԺ— էմինյան ազգագրական ժողովածու

ԹԹ– Հովհաննես Թումանյանի թանգարանի արխիվ

Թֆ— Թումանյանի ֆոնդ

Լ— Լուսաաբեր, դասագիրք, I տարի, II տարի, III տարի և այլն

ՀՀ— «Հորիզոն», գրականական հանդես, գիրք առաջին, Թիֆլիս, 1894

Հսկ— «Հասկեր», մանկական ամսագիր, Թիֆլիս

Հր– «Հորիզոն», օրաթերթ, Թիֆլիս

Մգ— «Մանկական գրադարան» մատենաշար, Մ. Թումանյանի հրատարակությամբ

Մճ— «Մուրճ», ամսագիր, Թիֆլիս

ՆԱ— «Նոր ալիք», թերթ, Թիֆլիս

ՊԲՀ— Պատմա-բանասիրական հանդես, Ե,

ՊկՊԱ — ՀՀ Պետական Կենտրոնական Պատմական արխիվ