Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/750

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրքով հրատարակելու համար, բայց նույն ամսվա 28–ին մերժվել (տե՛ս Ա. Ինճիկյան, 350–351)։

Տպագրվում է Հհ–ից։
Էջ 16, տ 5 Բնաբանը Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի 1858թ. հրատարակությունից է։
տ 7 Խոսքը 1826—1828թթ. ոուս—պարսկական պատերազմի մասին է։
տ 11 Հասան խան– Երևանի խանության զորքերի հրամանատար, Երևանյան նահանգի պարսից վերջին տիրակալ Հուսեյն խան սարդարի եղբայրը։ 1827թ. հոկտեմբերի 1–ին գերի է վերցվել ռուսների կողմից և հետո ազատ արձակվել։
Էջ 17, տ 33 Այս մասին վկայություն կա նաև Թումանյանի «Մի ավանդություն», հոդվածում («Նոր Դար», 1887, օգոստոսի 15, № 136). Հայտնաբերել և ներածական հողվածով հրապարակել է Էդ. Ջրբաշյանը (Նորահայտ էջեր Թումանյանի ժառանգությունից, ՀՍՍՀ գիտ. ակադեմիայի «Տեղեկագիր» 1963, № 12)։
Էջ 18, տ 1 Բարձրաքաշ Ս. Գրիգորի վանքը կառուցել Է Մամիկոնյան Մարծպանը, 1221 թվականին։ Տե՛ս նաև Թումանյանի «Բարձրաքաշ Ս. Գրիգորի վանքը» հոդվածը («Արաքս», 1897, 2–րդ գիրք, էջ 47–59). հրապարակել է Ա. Ինճիկյանը (ԲԵՀ, 1968, № 2, Էջ 161–163)։
տ 14 Դսեղեցի Օվագիմ յուզբաշին– Խոսքը բանաստեղծի պապի հոր մասին է (մոտ 1770–1840-ական թթ.). Նրա մասին տե՛ս Խ. Աբովյան, Վերք Հայաստանի, Թ., 1858, էջ 132—135, Ե., 1981, էջ 164։
տ 32 Գայլ Վահան Մամիկոնյան (ծն. և մահ. թթ. անհայտ)– Տարոնի իշխան Մուշեղ Մամիկոնյանի կողմից որդեգրվել է, դարձել նրա հետնորդը և VI դ. հաղթական կռիվներ մղել պարսկական զորքի դեմ։ Անձնավորել է թշնամու նկատմամբ ժողովրդի ատելությունն ու ծաղրի հասնող սրամտությունը (տե՛ս Յովհաննես Մամիկոնեան, Պատմութիւն Տարօնոյ, Վենետիկ, 1832, 64 էջ)։
Էջ 19, տ 1 Ծերունի Մեհրաբ– Թումանյան Հովակիմի (Օվագիմի) հայրը՝ Մեհրաբը (ծն. մոտ 1740թ.), 1811 և 1826 թթ. հիշատակվում է որպես Դսեղի գյուղապետ։ Ըստ ընտանեկան ավանդության, ապրել է շուրջ 120 տարի։
տ 31 Քանաքեռցի Աղասու– Խոսքը Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի հերոս Աղասու մասին է, իրական–պատմական անձնավորություն, որին ճանաչելիս են եղել Թումանյանի նախնիները։