ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
1893
ՍՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԻՑ
(էջ 7)
Առաջին անգամ՝ Մճ 1893, №5, էջ 741–749, որտեղ ցանկում, վերնագրի դիմաց գրված է «զրույց», այնուհետև՝ ԵԺ III, 9–14։
Ինքնագիրը չի պահպանվել։
Գրել է 1892թ.։ Նույն թվականին Ան. Աբովյանին ուղղած մարտի 24–ի նամակում նշել է. «Այսօր առավոտյան գրասենյակն եկա և մենակ լինելով մի սորումը վեց թերթից մի վեպ գրեցի, առանց ստորակետ գնելու։ Այս վեպիկը պատմում է «Գյուղացու ձախորդությունը» (ԵԺ V, 65)։ Նամակի ծանոթագրողներն իրավացիորեն նկատել են, որ խոսքը «Սովի ժամանակից» պատմվածքի մասին է։
Տպագրվում է Մճ–ից։
էջ 8, 13 Շատակեր Շարայի շատաբեր գավառը– Ըստ ավանդության, Հին Հայաստանում ամենքը գիտեին Շիրակի տեր Շարայի որկրամոլության մասին։ Ամռանը, կալը կալսելու ժամանակ, նա մի քանի սայլ ցորեն է թաքցնում լեռան անձավում, որպեսզի ձմռանը կշտացնի փորը։ Երբ գաղտագողի գալիս է իր թաքստոցը՝ իրականացնելու մտադրությունը, աչքին երևում է մայրը, որն ասում է. «Տղաս, աստվածները կպատժեն այն մարդուն, որը հացի է նստում որդիներից ծածուկ»։ Շարան սթափվում է, վերադառնում տուն և հրամայում, որ գնան ցորենը տուն բերեն։ Այդ ժամանակվանից սարը կոչվել է Շարայի լեռ (տե՛ս Մովսէսի Խորենացւոյ, Պատմութիւն Հայոց, գիրք Ա, գլուխ ԺԲ)։
1894
ՔԱՋԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
(էջ 16)
Առաջին անգամ՝ Հհ Ա գիրք, 1894, էջ 87–96, այնուհետև՝ ԵԺ III, 25–34։
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ժամանակը հայտնի չէ։ 1896թ. փետրվարի 26–ին պատմվածքը ներկայացվել է գրաքննության, առանձին