1898
ԵՂՋԵՐՈւԻ ՄԱՀԸ
(էջ 58)
Առաջին անգամ՝ Տզ 1898, № 49, դեկտեմբերի 20, էջ 1104, այնուհետև՝ ԵԺ III, 50–51։
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ստույգ թվականը հայտնի չէ։ Ըստ Մ. Արազու հուշերի, գրված պետք է լինի 90-ական թվականների վերջերին (1897թ.). «Երբ մենք հարցրինք, թե ինչ նոր բան է գրել, նա վերցրեց սեղանի վրայից նոր վերջացրած մի ձեռագիր՝ իրեն հատուկ խոշոր տառերով գրած։ Զիջելով մեր խնդրին, Թումանյանն սկսեց կարդալ մի փոքրիկ պատմվածք, ավելի ճիշտ՝ արձակ բանաստեղծություն՝ «Եղջերուի մահը» վերնագրով» (ԹԺՀ, 523)։
Տպագրվում է Տզ-ից։
1899
ԱՐՋԱՈՐՍ
(էջ 60, 602)
Առաջին անգամ՝ 1899թ. ԱՄ մատենաշարի «Հովհաննես Թումանյանց» խորագրով գրքույկում («Աղբյուր-Տարազի» հրատարակություն, № 54, էջ 21–31)՝ չորս այլ գրվածքների հետ («Անբախտ վաճառականներ», «Կտակ», «Տխուր զրույց», «Արծիվն ու կաղնին»), «Լոռվա խոզարածների կյանքից» ենթավերնագրով։ Առաջին այս փոփոխակը գրված է Լոռու բարբառով, որի բնագիրը տրվում է իբրև տարբերակ։
Հետագայում պատմվածքը վերամշակել է, վերածել գրական լեզվի և տպագրել՝ Լ III, 1909, էջ 153–158 (պահպանվում է ԱՄ-ի բնագիրը՝ հեղինակի ուղղումներով, ԳԱԹ Թֆ, № 1353, սակայն առկա են որոշ տարբերություններ տպագրվածի և ձեռագրի միջև, տե՛ս «Տարբերակներ» բաժինը)։
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ժամանակը հայտնի չէ։
1913թ. հեղինակը վերստին անդրադարձել է պատմվածքին, կատարել նոր շտկումներ և վերջնական տեսքի բերելով հրատարակել՝ Լ 1913 (Զ տիպ) (տե՛ս ԵԺ III, 52–55, 491 և ԹԺՀ 959)։ Ձեռքի տակ չունենալով Լ-ի հիշյալ հավաքածուն, տպագրում ենք ԵԺ III-ից։
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԾԵՐՈԻՆԻՆ
(էջ 65, 608)
Առաջին անգամ՝ Տզ 1899, № 1, հունվարի 1, էջ 3–4, որով պետք է ենթադրել, թե գրել է 1898 թվականին, այնուհետև՝ ԵԺ III, 58–59,