Ինքնագիրը չի պահպանվել։ Պահպանվում է Տզ-ի բնագիրը՝ հեղինակի ուղղումներով (ԳԱԹ Թֆ, № 1412), որից և տպագրվում է։
ԳԱԲՈ ԲԻՁՈԻ ՇԵՐԱՄԱՊԱՀՈԻԹՅՈւՆԸ
(էջ 67, 608)
Առաջին անգամ՝ Տզ 1899, № 14, ապրիլի 18, էջ 344, այնուհետև՝ Լ V, 1914, էջ 151–152, Լ V, 1917, էջ 151–152, ԵԺ III, 56–57 (վերջինիս Ծանոթագրություններում նշված՝ «Արտատպվում է Տզ-ից», ճիշտ չէ, արտատպված է Լ-ից)։
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ժամանակը հայտնի չէ։
Տպագրվում է Լ V, 1917-ից։
1910 թ. տպագրելով «Նեսոյի քարաբաղնիսը» և «Քեռի Խեչանը» պատմվածքները, Թումանյանը նրանց տվել է «Մերոնք» ընդհանուր վերնագիրը։ Հաճախ այդ բաժնի մեջ է մտցվում նաև մեկ տասնամյակ առաջ (1899) տպագրված «Գաբո բիձու շերամապահությունը» (տե՛ս ԳԵ, 1934, Երկեր, 1938), որին նույնպես բնորոշ է այն նուրբ հումորը, որով ցուցադրվում է նահապետական գյուղացու հետամնացությունը. գյուղացին իր ինքնավստահ կամակորությամբ մերժում է ամեն մի նորմուծություն և ըստ էության ծիծաղելի, բայց իր համար միանգամայն համոզիչ բացատրություն է տալիս երևույթին։
1907
ԵՐԿՈԻ ՀԱՅՐ
(էջ 69, 609)
Առաջին անգամ՝ ՆԱ 1907, № 5, նոյեմբերի 6, այնուհետև ԵԺ III, 60–61, VI, 51–52։
Ինքնագիրը չի պահպանվել։ Լիսիցյանների ընտանեկան արխիվում պահպանվում է սույն պատմվածքի՝ ուրիշի ձեռքով արտագրված օրինակը՝ հեղինակի մատիտագիր ուղղումներով (տե՛ս ՊԿՊԱ, ֆ 428, ց 2, գ 18, թ 263), որն, ըստ երևույթին, կատարվել է նյութը երեխաներին ավելի մատչելի դարձնելու նպատակով։ Նույն տեղում պահպանվող «Լուսաբեր» դասագրքի 1922թ. է, Ը և Զ տարիների համար հավաքած նյութերի ցանկում (թ 97) նշված է նաև «Երկու հայը» պատմվածքը, որը սակայն, այլևս չի տպագրվել։