Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/759

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեռանի որսորդի նորամանուկը,
Որ կոտրեց անբախտ թևը, բազուկը,
Կրծքի վերա մեծ վերք ուներ խղճուկը,
Այս սարը մի այծյամ, ա՛խ կաներ, կուլար։

Թոքի մեջն է մտել նետի սլաքը,
Մարել է աչքերի լույսը, ճրագը,
Սիրտ կկտրատեին երկու որբ ձագը,
Այս սարը մի այծյամ, ա՛խ կաներ, կուլար։

Քյարամ, այս ցավալի արկածի վերա,
Քարասիրտ մարդ լինի անշուշտ կխղճա,
Նրան տեսա ես իմ ցավս մոռացա,
Այս սարը մի այծյամ, ա՛խ կաներ, կուլար։


(«Քյարամի և Ասլիի հեքիաթը» հանդերձ երգերով, փոխադրություն տաճկերենից, աշխատասիրեց Աշըգ Ջիվանին, Ազեքսանդրապոլ, 1888, էշ 114)։

1910

ՄԵՐՈՆՔ

1

ՔԵՌԻ ԽԵՉԱՆԸ

(էջ 91)

Առաջին անգամ՝ Հր 1910, № 236, հոկտեմբերի 24, «Մերոնք» ընդհանուր վերնագրի տակ, այնուհետև՝ Եժ III, 83—85։ ՜

Ինքնագիրը չի պահպանվել։

Տպագրվում է Հր-ից։

1910 թ. տպագրելով «Նեսոյի քարաբաղնիսը» և «Քեռի Խեչանը» պատմվածքները՝ հեղինակը սրանց տվել է «Մերոնք» ընդհանուր վերնագիրը։ Այդ պատմվածքներին բնորոշ է այն նուրբ հումորը, որով ցուցադրվում է նահապետական գյուղացու հետամնացությունը, համառությունը, գյուղաշխարհի մարդկանց ըմբռնումները։ Հեղինակն, իհարկե, օբյեկտիվորեն քննադատում է այդ բոլորը, բայց ցավով, բարեկամաբար, որտեղից էլ «Մերոնք» մտերմական վերնագիրը։

Բանաստեղծի ծրագրային գրառումներից պարզվում է, որ նա մտադիր է եղել «Մերոնք» պատմվածաշարը լրացնել վեց նոր գործերով, այն է՝ «Ստորոժ Մաթոսը», «Մելիքի կարծիքը» (պատերազմի մասին), «Ռուսեթի խիարը», «Հանելուկը» (Ալեքի ու Ռամազի Սաքոյի), «Ռամազի Սաքոյի