Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/760

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անքնությունը», «Մարցըցի պառավը» (սալդաթության ժամանակ), որը, ըստ ենթավերնագրի, լինելու էր կոնսիստորիայում բանաստեղծի պաշտոնավարության առաջին տարվա (1887) մի վերհուշը, երբ Կովկասում մտցվեց զինվորագրություն (տե՛ս Ա. Ինճիկյան, 526—527)։

Պահպանվել է «Ստորոժ Մաթոսը» պատմվածքից մի հատված (տե՛ս սույն հատորում)։

Հետագայում, «Մերոնք» պատմվածաշարը գրելու մասին հիշատակություն կա Թումանյանի՝ 1920թ. մայիսի 29-ի Դավիթ Անանունին գրած նամակում. «Ախպեր, ես քեզ մոտ սևերես դուրս եկա։ Խոստացա թե «Հայկոոպի»[1] համար «Մերոնք» կգրեմ կուղարկեմ ու չարի։ Միշտ էսպես է լինում, երբ որ մարդ ուրիշի տեղակ խոսք է տալիս։ Ես էլ իմ մուսայի տեղակ խոսք տվի, ու նա չեկավ, ես էլ մնացի սևերես․․․» (ՊԲՀ 1984, № 1, էջ 174—175)։

Բանաստեղծի խոստումը՝ ամառը «Մերոնք» պատմվածաշարը ուղարկելու մասին, չի իրականացել։

II

ՆԵՍՈՅԻ ՔԱՐԱԲԱՂՆԻՍԸ

(էջ 95, 613)

Առաջին անգամ՝ Հր 1910, № 254, նոյեմբերի 14, «Մերոնք» ընդհանուր վերնագրի տակ, այնուհետև՝ ԵԺ III, 80—82։

Ինքնագիրը չի պահպանվել։

Պահպանվել է պատմվածքի սկզբնական տարբերակը՝ «Թե հարևաններն ինչպես կտրեցին Կիրակոս բիձու դողը» խորագրով (ԳԱԹ Թֆ, № 115, տե՛ս «Տարբերակներ» բաժինը)։

Տպագրվում է Հր-ից։

1911

ՈԻՐԱԽ ԳԻՇԵՐ

(էջ 98)

Առաջին անգամ՝ Հսկ 1911, № 1, էջ 3—5, այնուհետև՝ ԵԺ III, 89—91։

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ժամանակը հայտնի չէ։ Առաջին անգամ կարդացվել է 1910թ., «Հասկերի» խմբագրական ժողովում։

  1. նկատի ունի «Հայաստանի կոոպերացիա» երկշաբաթաթերթը, որը լույս է տեսել Երևանամ, 1919—1920» թթ.,