Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/762

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սարկավագի «Պատմագրությանը» (հ. 1–3, Վաղարշապատ, 1870)։

տ 12 Առաքել պատմագիր–Նկատի ունի՝ Պատմութիւն Առաքել վարդապետի Դավրիժեցւոյ, Վաղարշապատ, 1884։

ԾՂՐԻԴԸ

(էջ 127, 621)

Առաջին անգամ՝ Հսկ 1913, № 6, էջ 177–182, այնուհետև՝ Եժ III, 92–97։

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ժամանակը հայտնի չէ։ Պահպանվել է մի տարբերակ (հմմ. էջ 621, ԹԹ, Նոր նյութեր, թղթ. 52, տե՛ս «Տարբերակներ» բաժինը)։

Տպագրվում է Հսկ-ից։

ՇՈԻՆԸ

(էջ 133, 622)

Առաջին անգամ՝ Եժ 1926, 239, այնուհետև՝ Եժ III, 121–127։

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ Թֆ, № 131։ Նույն համարի տակ պահվում են նաև պատմվածքին վերաբերող հեղինակային գրառումներ, տարբեր գրքերից կատարված մշակումներ։ Նման նյութերի մի մասը պահվում է ԳԱԹ, Թֆ, № 131։ Այդ գրառումներին և մշակումներին նախորդում է պատմվածքի համար օգտագործված գրականության հեղինակային ցանկը։ Ցանկում նշված գրքերից բացի, հեղինակը օգտվել է մի շարք այլ աղբյուրներից, որոնք նշված են ոչ թե ցանկում, այլ մշակումների մեջ։ Ցանկում և մշակումների մեջ նշված գրքերի ուսումնասիրությունից պարզվում է, որ դրանց մեջ ամենաուշը լույս է տեսել «Էմինյան ազգագրական ժողովածուի» IX հատորը (Թիֆլիս, 1913), ուստի և պատմվածքի գրության սկզբնական ժամանակաշրջանը պետք է համարել 1913թ.։ Գրողը նախ մշակել է հայկական աղբյուրները (բառարաններ, բանահյուսական նյութերի ժողովածուներ), որոնք նշված չեն ցանկում, այնուհետև՝ ցանկում նշված գրքերը, ըստ հերթականության։ Մշակումների բնագրերում գրքի հեղինակի անունից կամ վերնագրից առաջ գրված թիվը ցույց է տալիս ցանկում այդ գրքի համարը, մնացած բոլոր դեպքերում բնագրում եղած թվերը ցույց են տալիս գրքի այն էջը, որից օգտվել է հեղինակը (օրինակ՝ 3. Черкасов, 52–սա նշանակում է, որ Չերկասովի գիրքը հեղինակի կազմած ցանկում երրորդն է, իսկ 52-ը Տերկասովի գրքի այն էջն է, որից օգտվել է հեղինակը)։

Գրականության ցանկի համարակալման մեջ կա մի խախտում՝ 32 համարին հաջորդում է 35-ը։ Մշակումների մեջ, սակայն, ցանկում բաց