Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/761

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ընթերցանության ավարտից հետո Թումանյանն ավելացրել է. «Թշվառ մարդիկ էլ իրենց ուրախությունն ունեն, մենք էդ ուրախությունը չենք տեսնում, էդ ուրախությունն էլ պիտի փնտրենք, տանք․․․» (ԹԺՀ, 188–189)։

Տպագրվում է Հսկ-ից։

ԱԼԼԱՀԻՑ ՂՐԿՎԱԾ

(էջ 101)

Առաջին անգամ՝ Հր 1911, № 3, հունվարի 6, այնուհետև՝ ԵԺ III, 86–88։ Ինքնագիրը չի պահպանվել։

Տպագրվում է Հր-ից։

էջ 101, տ 3–9 Այս հատվածը հեղինակը գրել է 1905թ., Դսեղ գյուղում, հայ-թուրքական ընդհարումների առթիվ, Լոռու և Ղազախի շրջանների հայ և թուրք բնակչությանն ուղղված կոչում (տե՛ս ԵԺ VI, 409, 488)։

1913

ԳԵԼԸ

(էջ 105, 615)

Առաջին անգամ՝ Հսկ 1913, № 1, էջ 15–21, № 2, էջ 55–61, № 3, էջ 86–91։ Պատմվածքի հատվածներից մեկը («Ծիրան անունով մի եզն ունեինք - Հեռվից լսվում էր գելերի ոռնոցը», տե՛ս սույն հրատարակությունը, էջ 110–113) որոշ խմբագրումներով լույս է տեսել նաև Լ IV, 1913, 1919։

Գրել է, հավանաբար, 1910-ական թթ. առաջին կեսին (հեղինակի օգտագործած գրականության մեջ կան այդ թվականներին լույս տեսած գրքեր)։ Պահպանվում են պատմվածքին վերաբերող նյութեր, գրառումներ, մշակումներ տարբեր գրքերից, նաև այդ գրքերի ցուցակը (ԳԱԹ Թֆ, № 135)։ Բոլոր այդ նյութերը տեղադրված են «Տարբերակներ» բաժնում։ Պատմվածքի ստեղծագործական պատմության մասին մանրամասն տե՛ս Զ. Ավետիսյան, Թումանյանի ստեղծագործական լաբորատորիան, Ե., 1973, էջ 124–145։

Ինքնագիրը չի պահպանվել։

Տպագրվում է Հսկ–ից։

էջ 618 տ 33 Ռոստոմ–Թումանյանի եղբայրը։

էջ 621, տ 8 Զաքարիա սարկավագ–խոսքը վերաբերում է Զաքարիա