վրիպակներ են, որոնք կարող էին տեղիք տալ տալ ընթերցումների։ Իսկ այն ակնհայտ վրիպակները (հատկապես «Հասկեր» ամսագրում տպագրված մի շարք հեքիաթներում՝ «Գեղեցկուհի Վասիչիսան», «Անգին քարը» և այլն), որոնք սպրդել են սրբագրիչների մեղքով, բնագրում ուղղված են առանց հատուկ նշումների։
Ինքնագրերում գրողի օգտագործած բազմաթիվ կրճատ բառաձևեր՝ թ․, թագ., կախ. աշխ. և այլն, վերականգնված են բնագրում, նույնպես առանց նշումների («Չախչախ թագավորը», «Կռնատ աղջիկը» հեքիաթների ծրագրային նյութեր և այլն)։
Որոշ բառերի կասկածելի ընթերցումները բերված են սուր փակագծերում։
Հեքիաթներին վերաբերող Հովհ. Թումանյանի գրառումներում կան որոշ կրճատ բառաձևեր, որ նույնությամբ բերված են բնագրում։
Այսպես, Аф., Афан., Афанас, Афанасьев.– նշանակում է՝ А. Н. Афанасьев, Народные русские сказки, 1–3, М., 1855–1863.
Сб. 21. 2. 57. Золотая рыбка (татар.)– նշանակում է՝ «Сборник материалов для описания местностей и племен Кавказа» մատենաշարի 21–րդ հատորի 2-րդ մասի 51-րդ էջում տպագրված թաթարական «Ոսկե ձուկը» հեքիաթը։
Терск., терск. казак.– նշանակում է՝ сказка терских казаков.
Сб. св. о к. г. 8, Прилож. Золотой сазан (мангыш. туркм.) –նշանակում է՝ «Сборнтк свдений о кавказских горцах» մատենաշարի 8-րդ հատորի հավելվածում զետեղված Մանգիշլակի թուրքմենների «Ոսկե ծածան» հեքիաթը։
էմին., 2, 228, Չիլ ու քյոսե (Չարսանճագ)–նշանակում է՝ էմինյան ազգագրական ժողովածուի 2-րդ գրքի 228-րդ էջում տպագրված Չարսանճագի բարբառով գրի առնված հեքիաթ։
Նավ. 6, 34, Մուխաննաթ ախպերակնանիք (Վան)– նշանակում է՝ Տ. Նավասարդյանի «Հայ ժողովրդական հեքիաթների» 6-րդ պրակի 34-րդ էջում տպագրված Վանի բարբառով գրի առնված հեքիաթ։
Թիֆ. մտ. կյանքը, 331. Խեղճ սովդաքար– նշանակում է՝ «Թիֆլիսեցոց մտավոր կյանքը» ազգագրական ժողովածուի 331-րդ էջում տպագրված հեքիաթ և այլն։
1894
ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԸ
(Էջ 167)
Առաջին անգամ՝ Աղ 1894, № 4, էջ 148–153, Հեքիաթ ենթավերնագրով, այնուհետև՝ Եժ III, 101–103։
Ինքնագիրը չի պահպանվել։