114–116)։ Խոսելով հատկապես «Ծիտը» հեքիաթի մասին՝ գրախոսը նշում է. «Արկածախնդիր, իր ուժից չափազանց վեր քաջագործություններով բնավ անհավատալի չի թվա 3–5 տարեկան մանուկներին, մանավանդ, երբ նա իր արկածները հաստատում է՝ սազը «Ծընգլը, մընգլը...» ածելով, ճտվտալով երգելով: Գրավիչ պատկերն էլ այդ վկայում Է» (ն. տ.)։
Տպագրվում Է ԱՀ-ից։
ՈԻԼԻԿԸ
(Էջ 178, 664)
Առաջին անգամ՝ Լ I, 1907, Էջ 52–53, Լ I, 1908, Էջ 47–48, Լ I, 1909, Էջ 47–48, 1909, առանձին պատկերազարդ հրատարակությամբ (ՄԳ, № 6), Լ I, 1920, Էջ 5O–51 և Լ I, 1922, Էջ 50–51, ապա՝ ԵԺ III, 137–138։
Գրել Է 1907 թ. (հավանաբար՝ հունիսին)։ Սկզբնական վերնագիրը եղել Է «Սևուկ» (տե՛ս Լ. Կարապետյան, Հովհաննես Թումանյանի անտիպ նամակների մասին, ՊԲՀ 1977, № 3, Էջ 110)։
Ինչպես երևում Է գրողի ինքնագրերից, Թումանյանն իր այս հեքիաթի գեղարվեստական մշակման համար օգտագործել Է հետևյալ ժողովրդական հեքիաթները.
Сб. 32. Козлятки и волк (ингилойск.)
Сб. 15. 2. 132. Васютка и Аленушка (терск. казак.)
Էծն ու Զանկլս-Պանկլս ուլերը, Նորդուզ, Ս. Հայկունի, Կենդան. վեպեր, Ա գիրք, 21.
Էծն ու Շանկո-Պանկո ուլերը, նույն , 23.
Гримм, 15.
Волк <и> семеро маленьких козляточек.
Шахматов, Мордовские сказки, с. 251 և II вар. с. 308. Козочка
(ԹԹ, № 1008/8441-8442):
Թումանյանի «Աքլորն ու աղվեսը» հեքիաթի տարբերակում (ԳԱԹ Թֆ, № 123) կա այս հեքիաթի մի սևագիր մատիտագիր պատառիկ. «...ասում Էր՝ դուռը բա՛ց արա... [կաթն եմ բերել քեզ] Էնպե՜ս հաստ ձայն ունե՜ր...
Էնպե՜ս վախեցի՜, Էնպե՜ս վախեցի՜, դուռը բաց չարի, ասի՝ չեմ ուզում, գնա՜...
– Պա՛ պա՛, պա՛, պա՛, Սևուկ ջան, ի՜նչ լավ է եղել, որ բաց չես արել,– ասավ վախեցած մայրը։ – Էդ գայլն է եղել: [որ բաց անեիր, քեզ կուտեր, բալիկս] եկել Է քեզ ուտելու»:
Իր գրախոսության մեջ («Նոր դպրոց» 1909, № 6–7, Էջ 114–116) Հովհ. Տեր-Միրաքյանը, անդրադառնալով այս հեքիաթին, նշում Է. «Հայկական «Ուլիկը» ավելի խելացի Է դուրս եկել գերմանական յոթը ուլիկներից և զոհ չի գնացել ագահ գայլի խարդավանքներին։ Այս գրքույկը թե՛ իր բովանդակությամբ և թե՛, մանավանդ, արտահայտության ձևով