5) Նույնը, էջ 106, «Лиса и пшеничное зерно», греческ. сказка.
6) Сб. 33. Проказы лисы. Имеретинск. ск.
7) Дудченко. «Лисичка-сестричка». Малорусск. сказка». (Եժ IV, 98–99)։
Ըստ Թումանյանի ընտանեկան արխիվում պահպանված մի ինքնագրի, այս հեքիաթը մշակելիս, միաժամանակ գրողն ուսումնասիրել է նաև ժողովրդական այլ տարբերակներ.
«ԾԻՏԸ»
1. Թիֆլիսեցոց մտավոր կյանքը, 412․
2. Վարժարան, 83 թ. № 6, էջ 77.
3. Աղբյուր, 1907.
4. Сб. мат., 33. Сказка. Проказы лисы (վերջը, երբ հովիվները շունը հարսի տեղ գցում են աղվեսի մեշոկը),
5. [Сб. 29. 4. 19. Чеченск. Хитрая лисица]․
6. Афанасьев. Великорус. Лисичка [и] сестричка и волк.
7. Рудченко. Малорус. Лисичка-сестричка.
Сб. 32. Лиса и пшеничное, зерно (греческ. ск.).
Сб. 32.2. 135. Воробей (ингилойск. ск.)
Նավ. 8. 63. Կորսված աղջիկ (Խրիմ.)
Աշըղ Այլոր. Խոյ.
Հայկունի. Կենդ. վեպ. I, 17. (ԹԹ, № 1008/8460—8461)։
Ինչպես նշել է գրողն իր վերոհիշյալ հոդվածում, նա «զգույշ ու լուրջ» է մոտեցել այս հեքիաթին, կատարելով մի շարք էական շտկումներ և, հատկապես, մշակելով հեքիաթի ավարտը, որի շնորհիվ այն ազատվել է անհարկի կրկնություններից ու երկարաբանություններից և դարձել գունեղ ու զվարճալի պատմություն։
«Նոր դպրոց» ամսագրում, խոսելով «Մանկական գրադարան» մատենաշարով լույս տեսած Թումանյանի հեքիաթների արժանիքների մասին, Հովհ. Տեր-Միրաքյանը գրում է. «Թումանյանի «Աղվեսը», «Ծիտը», «Անհաղթ աքլորը» և «Ուլիկը», իսկապես ասած, պատկերագրքեր են, որոնք տրվում են մանուկներին նախադպրոցական կյանքում իբրև զվարճալիք։ Մինչև հիմա մեր ընտանիքներում հազարավոր օրինակներով տարածվել են մեծ մասով թե՛ բովանդակությամբ և թե՛ պատկերներով անճաշակ ռուսերեն գրքույկներ «լուբոչնի» հրատարակությունից. Այժմ մեր ձեռքի տակ եղած հայերեն պատկերագրքերը ոչ միայն բարձր են այդ արտադրություններից, այլև կարող են մրցել ռուսական ավելի արժանավոր գրականության արտադրությունների հետ։ Այս պատկերագրքերի մեջ բանաստեղծական շնորհքին միացած ենք տեսնում նկարչական շնորհքը, որ այնպես սքանչելի հումորով ներկայացնում է կենդանական ու մարդկային կյանքի ներքին շարժառիթները» («Նոր դպրոց», Թ., 1909, № 6–7, էջ