Հիմարը, որ գոռում է՝ խելք ունեմ, փող չունեմ։ Մինը փող է տալի, գնում առուտուրի ու վերադառնում հարստությամբ» (ԹԹ, № 1008/8500– 4502),
Տպագրվում է Հսկ–ից,
1911
ԵԴԵՄԱԿԱՆ ԾԱՂԻԿԸ
(էջ 221, 688)
Առաջին անգամ՝ Հսկ 1911, № 8/9, էջ 210–214, Հեքիաթ ենթավերնագրով, ապա՝ «Մեղրագետ» 1913, Ա տարի, էջ 52–56 և, կրճատումներով, Լ V, 1917, էջ 4–8, «Ծաղիկի հեքիաթը» վերնագրով, այնուհետև՝ ԵԺ III 184–187,
Ինքնագիրը չի պահպանվել,
Թումանյանին շատ է հետաքրքրել ժողովրդական այս ինքնատիպ հեքիաթը և, մասնավորապես, գլխավոր հերոսուհու կերպարը, որի արմատները պետք է փնտրել ժողովրդի հոգևոր կյանքի խոր շերտերում։ Այս կերպարի էությունը բացահայտելու և բացատրելու համար նա դիմել է ասորական, հրեական, եգիպտական ժողովուրդների պատմությունների վաղ շրջանն արտացոլող գրականությանը, զուգահեռներ և նմանություններ գտել տարբեր ժողովուրդների, մասնավորապես, մեռնող և հարություն առնող աստվածությունների և կուռքերի միջև, որոնց միջոցով ժողովուրդն ինքնատիպորեն բացատրել է տարվա եղանակների պարբերական հաջորդականությունը. Թումանյանը գտնում է նաև, որ տվյալ աստվածությունը տարբեր լեզուներում ունի միևնույն անվանումը՝ ենթարկված այդ լեզուների համակարգին բնորոշ հնչյունափոխությանը (այսպես, Աստարտա–Իստար (Իշթար)–Իզիդա և այլն). Այս հարցերի մասին Մ․ Պալմովի «Идолопоклонство у древних евреев» գրքից (СПб., 1897) նա թարգմանաբար դուրս է գրել իրեն հետաքրքրող բազմաթիվ հատվածներ (տե՛ս ԹԹ, № 1052/9354–9361),
Գրողին առանձնապես մտահոգել է այս հեքիաթի վերնագրի ընտրության հարցը, Այս կապակցությամբ նա ուսումնասիրել է հիշյալ հեքիաթի բազմաթիվ տարբերակներ, հատկապես, «Сборник Материалов для описания местностей и племен Кавказа» մատենաշարի 33–րդ հատորում զետեղված իմերեթական ժողովրդական «Райская роза» հեքիաթը և, անդրադառնալով վերջինիս վերնագրին, հանգում է այն եզրակացության, թե հեքիաթի մի տարբերակը «Ադամա ծաղիկը» անվանելը սխալ է, և, փոխարենը, ճիշտ է համարում «Եդեմա ծաղիկը» խորագիրը (ԳԱԹ Թֆ, № 133)։
Հետագայում Թումանյանը նորից է անդրադառնում այս հեքիաթի վերնագրին, որոշելով, որ վերը հիշված մատենաշարի 18–րդ հատորում