Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/793

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մյուս ենթախմբի տարբերակներում[1] հերոսն արդեն հնարագետ է ու ճարպիկ։ Դևին կամ վիշապին հանդիպելիս՝ նա դիմում է խորամանկության և, հաղթելով իրենից անհամեմատ ուժեղ հակառակորդին, տիրանում է նրա կարողությանն ու հարուստ ավարով վերադառնում տուն։

Թումանյանը հենվել է ոչ թե հրաշապատում ու ֆանտաստիկ տարրերով օժտված, այլ հերոսին ավելի իրական հանգամանքներում ներկայացնող պատումների վրա։ Սրանց, և, մասնավորապես, հայկական «Դժիկոն» հեքիաթի մշակման ճանապարհով հեղինակն ստեղծեց մի երկ, որը հեքիաթագրության ասպարեզում նրա գլուխգործոցն է։ Նա միահյուսել է ինքնուրույն ստեղծած կտորներ (օրինակ՝ Նազարին փառաբանող չափածո հատվածները), որոնք ոչ միայն չեն խախտել հեքիաթի ամբողջականությունը, այլև, ընդհակառակը, նրան տվել են ժողովրդական պատումի հմայք և ինքնատիպ ազգային կոլորիտ։ Մեծ խոստապահանջություն դրսևորելով իր մշակած հեքիաթների և, մասնավորապես, «Քաջ Նազարի» նկատմամբ, 1922 թ. Թումանյանը գրել է. «Իմ կարծիքով՝ ես միայն մի հեքիաթ եմ մշակել կարգին (գուցե չնչին պակասություններ ունենա, ով գիտի), և դա «Քաջ Նազարն է» (Եժ V, 472)։

Գրողին զբաղեցրել է նաև վերնագրի ընտրության հարցը։ Մի սևագիր պատառիկում նրա ձեռքով տրված են այս հեքիաթի վերնագրի մի քանի տարբերակներ, որոնք այս կամ այն կերպ արտահայտում են գրողի վերաբերմունքն իր հանրահայտ հերոսի նկատմամբ («ճպռոտ Նազարը», «Խլնքոտ Նազարը», «Հսկա նազարը», «Հերոս Նազարը» ), ի վերջո կանգ առնելով «Քաջ նազարը» անվանման վրա (ԳԱԲ Թֆ, №129)։

Հովհ. Թումանյանը ստեղծագործական մեծ աշխատանք է կատարել հերոսի երգիծական կերպարը առավել դիպուկ ու հատու արտահայտելու համար։ Գրողի արխիվում պահպանված տարբեր թերթերի վրա (ԳԱԹ Թֆ, №145, ԹԹ, №1008/8682) նշված են ռուսական «Фома Беренников» և «Иван-Дурак» հեքիաթների համապատասխան արտահայտությունները՝ «Одним махом сто побивахом» և «На один замах убил сорок богатырей, а мелкой сошки сметы нет», իսկ մի այլ ձեռագրում (ԳԱԹ Թֆ, № 129) բերված են այս արտահայտության ազգային տարբերակները․

«Թուրք <ական> վար<իանտ>– Մահակի ծերին գրել է տալիս.

  1. «Трус» (сказка горских татар). Сб. мат., 23, III, 13, «Змей и цыган» (русская сказка). А. Н. Афанасьев. Народные русские сказки, т. I, М., 1873, 407—409, «Нацаркония» (рачинская сказка). Сб. мат., 13, II, 28. «Сказка о трусе» (татарская сказка). Сб. мат., 20, II, 19. «Мал мала меньше» (кабардинская сказка). Сб. мат., 12, 1, 137, «Трус» (татарская сказка), Сб. мат., 13, II, 295, «вьрпшьд», «Ցեթռանը», ԹՄԿ 382—385 և այլն։