Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/810

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ԳԱՆԳԱՏ

(էջ 464)

Առաջին անգամ՝ ԵԺ III, 369–871։

Այս պատկերը Թումանյանի՝ Թիֆլիսի հայոց կոնսիստորիայում աշխատելու ժամանակի (1887–1892 թթ.) գեղարվեստական վերհուշերից մեկն է, ուստի կարելի է ենթադրել, որ այս երկը գրված է 80–ական թթ. սկզբներին։

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ Թֆ, № 121։

Տպագրվում է ինքնագրից։

ՍԵՎ ՃԱՆԱՊԱՐՀ

(էջ 466)

Գրել է 1895–1896 թթ. Արևմտյան Հայաստանում կազմակերպված՝ հայերի կոտորածներից հետո, երբ գրողը ճամփորդում է Արևելյան Հայաստանում և հանդիպում այդ կոտորածներից փրկված հայ գաղթականներին (Ա. Ինճիկյան, 375)։

Ինքնագիրը պահվում է ԹԹ, Նոր նյութեր, թղթ. № 3։

Բնագրի որոշ հատվածներ մեջբերված են Ա. Ինճիկյանի գրքում։ Ամբողջությամբ տպագրվում է առաջին անգամ։

<ՄՐԱՓ ՊԱՊԻՆ>

(էջ՝ 467, 716)

Առաջին անգամ որոշ կրճատումներով՝ ԵԺ III, 388–389։

Գրել է 1895–1896 թթ., երբ Թումանյանը ծանոթացել է կոտորածներից ազատված և Կովկասում ապաստան գտած արևմտահայ գաղթականության վիճակին (Ա. Ինճիկյան, 528)։

Պահպանվել են սույն պատմվածքի երկու ինքնագիր (ԳԱԹ Թֆ, № 122), որոնցից մեկը տեղադրված է «Տարբերակներ» բաժնում, Պատմվածքը սյուժետային և բնագրային, որոշ ընդհանրություններ ունի գրողի «Ուրախ գիշեր» ստեղծագործության հետ։ Երկրորդ տարբերակը լույս է տեսնում առաջին անգամ։

Տպագրվում է ինքնագրից։