Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/809

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տպագրվում Է ինքնագրից։

Էջ 487, տ 20 Ահա ծագեց կարմիր արև– Սույն բանաստեղծութունը Րաֆֆին զետեղել Է «Կայծեր» վեպի I հատորում (Րաֆֆի ԵԺ 12 հատարով, հ. 5 Երևան, 1995, Էջ 437–488), Թումանյանը մեջբերել է հիշողությամբ ջերմ ու աայծառ է օրը բնագրում Տաք և պայծառ է օրը,Առաջ տարեք արորը բնագրում՝ Հառաջ տարեք արորը։

Էջ 440, տ 31 Իմ հայրենիք զիս կկանչե– Ս Հայկունու «Հայրենիք» երգի առաջին տողն է (տե՛ս Նոթ ազգային երգարան, Ռոստով, 1878, էջ 85–86)։ Բնագրում՝ Իմ հայրենիքիս զիս կկանչե։

<ԽՐԱԽՈՒՍՈՂՆԵՐԸ>

(էջ 451, 715)

Գրվել է 1893–1894 թթ. (Ա. Ինճիկյան, 527)։ Պատմվածքը մեզ հասել է երկու տարբերակով, առաջինը՝ «Տուկլուզյանի կարծիքը, պ. Կարապետի փլավը և իմ հոբելյանը» վերնագրով, առավել ընդարձակ է և ավարտուն՝ թե′ կաոուցվածքի և թե′ վերնագրում՝ արտացոլված թեմաների մշակման առումով։ Նախորդ հրապարակության մեջ (Եժ III, 383–387) այս տարբերակի որոշ հատվածներ բնագիրը պատրաստողները թյուրիմացաբաբ կցել են մյուս տարբերակին և կամայական դասավորությամբ ներկայացրել գրողի շարադրանքը։ Սույն հրատարակության մեջ վերականգնված են հիշյալ աղավաղումները, և պատմվածքը ներկայացված է երկու տարբերակով, այնպես, ինչպես շարադրել է գրողը։ Բնագրերի հիմնական բաժնում վերոհիշյալ պատճառներով տեղադրված է առաջին տարբերակը։ Երկրորդ տարբերակը, որ նախորդ հրատարակության մեջ զետեղված է բնագրերի հիմնական բաժնում, տեղափոխված է «Տարբերակներ» բաժինը։

Երկրորդ տարբերակը առաջին անգամ՝ ՍԳ 1949, № 2, այնուհետև՝ ԵԺ III, 883–387։ Առաջին տարբերակը տպագրվում է առաջին անգամ։

Ինքնագրերը պահվում են, ԳԱԹ, Թֆ, № 124։

Տպագրվում Է ինքնագրերից։

Էջ 451, տ 17 Բիսմարկ Օաաո (1815–1898)– գերմանական պետական գործիչ և դիվանագետ Գերմանիայի կանցլեր (1871–1890)։

<ՍՈՒՐԵՆ>

(Էջ 457)

Առաջին անգամ, որոշ կրճատումներով ԵԺ III, 372–377։

Գրել Է, հավանաբար, 90–ական թթ. (տե՛ս «Մենակ աղջիկը» երկի ծանոթագրությունը սույն հատորում, Էջ 810)։

Ինքնագիրը պահվում Է ԳԱԹ Թֆ, №119,

Ամբողջությամբ տպագրվում Է առաջին անգամ,