ԽԳ, 30, Երեմ. Դ, 21, Ի, 14–18։ Բնագրի մնացած հատվածները հեղինակային հավելումներ են, որոնց ծավալը, սակայն, աննշան է։
Ինքնագիրը պահվում է ԳԱԲ Թֆ, № 181։
Տպագրվում է ինքնագրից։
ԽՂՃԱՀԱՐՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
(էջ 570)
Առաջին անգամ՝ Եժ III, 462–463,
Թարգմանության սկզբնաղբյուրը А. Хирьяков, Легенды գիրքն է (СПб, 1898, с. 98–104)։ Խիրյակովի գրքում լեգենդն ունի «Слёзы Тагарнаты» վերնագիրը։ Լեգենդի թարգմանությունն անավարտ է, «Խղճահարության աղբյուրը» վերնագիրը Թումանյանի հավելումն է ըստ լեգենդի վերջաբանի․ այստեղ պատմվում է այն մասին, որ Թահարնաթան, հուսահատվելով մարդկանց երջանկացնելու իր զուր ջանքերից, արտասվում է, և այդ արտասուքներից գոյացած աղբյուրը հոսում է մարդկանց բնակեցրած հովիտը․ «Говорят люди. что кто выпьет из этого ручья, тот сходит с ума и всю жизнь ищет, как-бы сделагь людей счастливее. И все смеются над таким человеком и повторяют: он напился из источника жалости, он опьянел от слез Тагарнаты» (տե՛ս նշվ. գիրքը, էջ 104)։
Թարգմանել է, հավանաբար, 1900-ական թթ. սկզբին։
Ինքնագիրը պահվում է ԳԱԹ Թֆ, № 163 ա
Տպագրվում է ինքնագրից։
(ՆԱԽԵՐԳ)
(Էջ 571)
Թարգմանել է, հավանաբար, 1910 թ․ Թերուվալլուվայի «Պարիայի երգը» բանաստեղծության հետ միասին, որը լույս է տեսել Հր, 1910, ապրիլի 15, № 82։ Բանաստեղծության թարգմանությանը Թումանյանը կցել է ընդարձակ ծանոթագրություն պարիաների մասին՝ օգտագործելով ֆրանսիացի գրող, ազգագրագետ Լ. Ժակոլիոյի (1837–1890) հաղորդած տեղեկությունները (տե՛ս Л. Жаколио, Парии в истории человечества, изд 3-е, М., 1898, նաև՝ սույն հրատարակությունը, հ. II, էջ 273, 603։
Առաջին անգամ՝ սույն հրատարակությունը, Հ. II, էջ 272։
Ինքնագիրը պահվում է ԳԱԹ Թֆ, № 157։
Տպագրվում է ինքնագրից։