Այստեղ ի՞նչ հայհոյանք կա հայոց ազգին կամ ի՞նչ նախատինք հայոց դերասաններին։
-?
Սակայն հայոց մամուլը («Մշակ») շարժում է իր հռչակավոր մտրակը, հայ դերասանը բողոքում, հայհոյում է հանուն բեմի, թե ինչո՞ւ են ուղարկել, ի՜նչ բան է նա, ամո՜թ, խայտառակությո՜ւն և այլն[1]։
Անցնում են ամիսներ։ Ֆրանսիական ժամանակակից մեծ դերասանը և արվեստագետը - Մունե Սյուլլի հայ ժողովրդի մի ընկերությանը ուղարկում է իր վկայությունը, թե Գալֆայան երիտասարդն ունի այն չնաշխարհիկ ձիրքերը, որոնք մարդուն դարձնում են ողբերգու դերասան։ Վկայության հետ անապահով երիտասարդի համար նպաստի առաջարկություն է լինում։
Նպաստը մերժվում է, իսկ վկայությունը, որ տպվեց հայոց մամուլի էջերում, ենթարկվում է հայկական ծաղրին ու կասկածին։
Ժամանակ է անցնում։ Երիտասարդին Փարիզում մի ընտիր հասարակության և զանազան երկրների թղթակիցների ներկայությամբ բեմ են հանում ֆրանսիացիք։ Երիտասարդը փայլուն հաջողություն է ունենում, և ֆրանսիական, անգլիական, գերմանական, իտալական, իսպանական, բելգիական թերթերի Փարիզի թղթակիցները այդ թերթերում հայտնում են իրենց կարծիքը, միաբերան գովում են երիտասարդին, համեմատում են նշանավոր տաղանդների հետ, թատրոնի նոր աստղ են նախատեսնում...
Բոթը հասնում է հայոց աշխարհքի իմաստուններին։ Եվ, նրանք դարձյալ հերքում ու ծաղրում են մասնավոր շրջաններում և մամուլի մեջ, այս անգամ արդեն եվրոպացիներին ու նրանց հասկացողությունն էլ հետը... (Մուրճ, № 10—11, Սևյան, էջ 1578)։
Այս ի՞նչ բան է, ի՞նչ են ուզում այս մարդիկ, ինչո՞ւ են այսպես երդված հակառակ կանգնել։
Ահա այս բանը շատ հետաքրքրական է և միաժամանակ շատ բնական։
Մի գաղտնի խորհրդով տաղանդի երևույթից միշտ վրդովվում
- ↑ Մունե Սյուլլի (1841-1916) – ֆրանսիացի նշանավոր ողբերգակ, որը հռչակվել է Փարիզում Օրեստի, Համլետի և Էդիպի դերակատարումներով