Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Քեռի Քուչին… քայլերը մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց։


Նշանակած օրը շեմքում կանգնելով և ուստին չգտնելով՝ Շունը կանչում է.



— Ուստեն ո՞ւր ա, փափախս ո՞ւր ա։


Ասում են.

— Մի քիչ կացի, հրես կերևա։


Ու շարունակությունն էլ սկսվում է այսպես.

— Ուստեն եկավ... և այլն։


Պարոնը ավելորդ է գտել վերևի տողերը, հանել է միջից՝ և ուղղակի ասում է.


— Ուստեն եկավ... և այլն։


Ուստա Կատուն համ որոշած ժամանակին չէ կարել գդակը, համ էլ անտեղի բարկանում է Շան վրա։ Շունը նեղանում է, թե՝ հեր օրհնած, էլ ինչ ես բարկանում՝


Փող եմ տըվել, շուտով կարի,
Թե չէ՝ ասա էգուց արի։


Պարոնը այս տողերն էլ է գտել ավելորդ և նույնպես հանել։

Շունը մյուս անգամ է գալիս, դարձյալ գդակ չկա։ Այս անգամ կռվում են։


Էլ անպատիվ, պետռը խոսքեր,
Էլ հին ու նոր, էլ հերն ու մեր, և այլն։


Այս հայհոյանքն էլ է ռամկական թվացել պարոնի ճաշակին և նույնպես դուրս է թողել։

Ուստա Կատուն մուշտարու տված մորթին տակովն է արել ու կոտր ընկել։ Դրա համար ես գրել եմ.


Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել։