Պարոնը սիրունացրել է այսպես․
|
Շան ու Կատվի ամբողջ կռիվը մի մորթու վրա է։ Այդ մորթու համար էլ Շունը մինչև այսօր որտեղ Կատվին պատահում է՝ հարձակվում է, մորթուց քաշում․
|
Պարոնը այս տողն էլ է գտել ավելորդ և ջնջել։
Եվ այսպես ուրիշ ոճեր ու տողեր, որ փոփոխել կամ դուրս է ձգել ոտանավորից, անխիղճ կերպով «սիրունացրել» և տակը դրել… դարձյալ իմ անունը։
Ես բողոքում եմ, և նա, գիտե՞ք, ինչ է ասում․ «Պ. Հովհաննես Թումանյանի հրամանը ես ինձ համար պարտավորեցուցիչ չեմ համարում. դասագիրք կազմողների արտոնությունները պարոնի կարծածից շա՜տ ավելի ընդարձակ են»։
Մարդ մնում է ապշած։ Սրանից ավելի էլ ի՞նչ կարող է անել այդ դասագիրք կազմող ասված սոսկալի մարդը։ Արդյոք բանաստեղծին իրան է՞լ կարող է փոխել, տեղն ուրիշ մարդ դնել։ Եվ…բանից դուրս է գալիս, որ այդ էլ կարող է անել։ Հենց նույն գրքում, «Ծիծեռնակ, ծիծեռնակ» շատ հայտնի երգը (էջ 69), որ մինչև օրս հայտնի էր որպես Դոդոխյանինը, պ. Տեր-Ղևոնդյանը զրկել է հեղինակին այդ իրավունքից և նշանակել է նրա տեղ Ռ. Պատկանյանին։
Եվ այս մարդը՝ տեսեք թե բերանն ինչպես է բաց անում. «Երեսուն և հի՜նգ տարի է ես հետևում եմ հայկական գրականության ընթացքին...»։
Մի խամ ընթերցող էլ կկարդա, կասի երևի սիրուց է, որ երեսուն և հինգ տարի հետևում է սա գրականության ընթացքին։ Էլ չեն իմանա, թե գրողներից «հափուռ չըփուռ» անելու, այսպես այլանդակելու և ծախու ապրանք շինելու համար է հետևել։ Եվ ինչ վերաբերմունք կունենա այս տեսակ մարդը դեպի գրական գործն ու գեղարվեստը։ Մի «որոշ օրենք» էլ