Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կա. պրծավ։ Էլ ոչ ստեղծագործություն է հասկանում, ոչ սեփականություն է ճանաչում։

Ես բողոքում եմ. նա, գիտե՞ք, ինչ է ասում. «Երեսուն և հինգ տարի է… չեմ հիշում մի մարդ, որ այնպիսի ճայթյունով իր «ես»-ը հրապարակ հանած լինի, ինչպես անում է պ. Հովհաննես Թումանյանը»։

Հիմի բանն այնպես է դնում, որ ես դեռ պետք է արդարանամ։ Ինձ մեղադրում է անհամեստության համար։ Եվ այդ համեստը իր նույն նամակում այսպես է գրում իր մասին. «…Գոնե ես նրան (այսինքն պ. Տեր-Ղևոնղյանը—ինձ) այնքան վտիտ մարդ եմ համարել, որ երբեք չէի կամենա նրա կաշվի մեջ տեղավորվել»։

Այստեղ պետք է խոստովանեմ, որ պարոնը բավականին «չաղ» է…

Բայց փոխանակ այսպես վեճ սարքելու իր մեծության վրա, ավելի լավ կանի, որ իր կաշվում կենա, բնավ մտքովն անց չկացնի իրան համեմատելու թեկուզ ամենավտիտի հետ այն մարդկանցից, որոնց փշրանքներով առուտուր է անում, այլ աշխատի այդ փշրանքներից օգտվել զգույշ, հարգե ստեղծագործություն և սեփականություն ասված բաները և երբեք չսիրունացնե ուրիշի գործը։ Եվ թող գոհ լինի նրանով, որ ինքն ավելի շատ է ստանում իր անշնորհքության համար, քան հայ գրողը իր շնորհքի համար։