Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Հոգուս հատոր,
Սըրտիս կըտոր[1]),
Դասիս համար
Դու մի հոգար.
Թե կան դասեր,
Կա նաև սեր,
Եվ ինչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։


Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին։ Չեմ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նա ինձանից լավ է գրում։

Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ գրել եմ 1886 թվին։ 1888 թ. ամուսնացել եմ։ Ծառայության եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չեն հավանել. այնպես որ «Պոետն ու Մուզայի» մեջ ուղիղն եմ ասել։

Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին, ավելի ճիշտը–նրա այն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականության հետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում է Շեքսպիրը։


<ԼՈՌԵՑԻՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ>

Մենք, լոռեցիներս, չենք հարձակվում ու չենք կռվում մեր հարևան թուրքերի հետ և ոչ մի կողմի վրա, որովհետև, եթե

  1. Այս երկու տողն ընդհանրացած տողեր են, որով ժամանակի սիրահարներն սկսում էին իրանց նամակները: