Այս էջը հաստատված է
ուժեղ ենք — անիրավություն է, եթե թույլ ենք — հիմարություն է։
Մենք պահպանում ենք խաղաղություն և հաշտություն, դրա համար բարձրացնում ենք սպիտակ դրոշակ և կոչ ենք անում մեր հարևան թուրքերին էլ մեզ հետ միասին պահել խաղաղությունը։ Եվ երդվում ենք միշտ մաքուր ու բարձր պահել մեր սպիտակ դրոշակը։
Իսկ եթե նրանք մեզ չեն լսիլ և կհարձակվեն մեր գյուղերի վրա — կաշխատենք պետական ուժով դրա առաջն առնել, և եթե այդ անկարելի եղավ, մենք ինքներս դուրս կգանք նրանց դեմ և անխնա, բայց այնուամենայնիվ դարձյալ չենք գնալ նրանց գյուղերի վրա։