Այս էջը հաստատված է
տվել էին ձիու պատկեր, որ նմանը փորագրի մի քաջ մարդու գերեզմանի վերա․ ուստեն փորագրել էր և ձիու տեղ դուրս էր եկել էշ։
Այստեղ արդեն ժամանակ է բարի խորհուրդ տալու պ. Մոճոռյանին, թողնել բանաստեղծությունը և յուր գործը ճանաչել․ թե չէ, ոչ թե հողեղենների անհայտ մեղքերի, այլ այսպիսի բաների համար միայն Ոլիմպոսի սուրբ գագաթից կզայրանա հայր Արամազդը, և գուցե Տարտարոս էլ ուղարկի։