գովեցեք Դավթի մոտ։ Դրանք ընդհանուր սովորություններ են եղել և սովորական էլ մոտիվներ են ժողովրդական ստեղծագործությունների մեջ։
Հենց հետևյալ §-ում խոսքը միջնադարի «կնոջ պաշտամունքի» և նրա վրա է, թե ինչպես սիրահարը սիրած կնոջ ճորտն ու գերին է միանգամայն, ինչպես Շոթան ասում է, նա «պատրաստ է անխռով տանելու արքայական ցասումը, բայց նրա (սիրած կնոջ) առջև ակնածություն ունի ու երկյուղ»։
Մեր Սայաթ-Նովեն էլ, որ ինքնավստահ պարծենում է թե՝
|
Իր «յարից» է վախենում ու նրան է հայտնում իր հպատակությունը.
|
Կամ թե չէ՝
«Դուն ինքնակալ թաքավուր իս, բեհ ու բազար չիս անի»։
Կամ պարսիկ բանաստեղծը, որ «յարին» ապսպրում է, թե՝
«Շունչս եկել բերանիս է հասել, ինչ հրաման ես արձակում․ թողնեմ գնա, թե ապրեմ»։
Պարզ է, որ էստեղից էլ հրամաններ են առաջ գալի բանաստեղծներին՝ երգելու, քաջերին՝ կռվելու և այլն։ Ահա պատճառն ու բացատրությունը էն երևույթի, որ շատ ու շատ մեծ գործեր կատարել ու կատարում են սիրած կնոջ հրամանով։
Էսպես էլ Նեստան Դարեջանը, գաղտնի տեսակցության ժամանակ, հրամայում է իր սիրահար Տարիելին․ «Գնա՛, ասում է, արշավանքներ արշավի աշխարհի չորս կողմերի