գործ են ածված միայն այս մի հատվածում և չեն գտնվում ուրիշ հայ մատենագիրների մեջ, այնպիսի բառեր, որոնց նշանակությունը մեկնելու ոչինչ հնար չկա»։ Եվ զարմանալով թե «...ի՞նչ հիմամբ» (ֆրանսիական և իտալական թարգմանությանց մեջ) արտախուր և տից L՚herbe (խոտ) են նշանակում — բոլորովին չենք հասկանում», ինքը բացատրում է այսպես.
Սաթենիկ տիկինը փափագում էր Արգավանի արտախուրը (թագը) և նորա (իշխանական) բարձերը։
Ռուսերեն թարգմանում է.
«Царица Сатеник сильно горела желанием носить диадему Аргавана и возлежать на подушках его»:
Ֆլոռիվալը ֆրանսերեն թարգմանության մեջ մեկնել է այսպես. Սաթենիկ տիկինը ցանկանում էր ջերմագին խոտերն... Արգավանի։
Արտախուր խավարտ և տից խավարծի այստեղ ընդհանուր անունով խոտ են կոչված։
Մխիթարյանների աջակցությամբ կատարված իտալական թարգմանությունն այսպես է.
Տիկին Սաթենիկը տենչում էր ունենալ Արգավանի սեղանից արտախուր խոտը և տից խոտիկը։
Անգլիացի Ուիստոնները՝ լատիներեն այսպես.
Սաթենիկ տիկինը սաստիկ ցանկանում էր հավասար մութ ծածկոցը Արգավանի բարձերից։
Լանգլուան՝ այսպես.
Սաթենիկ տիկինը սաստիկ ցանկանում էր Արգավանի սեղանից արտախուր խոտը և տից խոտիկը։
Լաուեր՝ գերմաներեն այսպես.
Տիկին Սաթենիկը տենչանք ուներ ունենալու Արգավանի սեղանի վրայի արտախուր խոտը և տից բողբոջը։
Բոլոր այս թարգմանությունները ճիշտ չեն, և բաց են թողնված խավարտ և խավարծի բառերը։ Բարձ ևս սեղան չէ նշանակում, և այլն։
Պրոֆեսոր Պատկանյանն առաջ է բերում (Мат. для Арм. слов., вып. II, եր. 44) Գ. Խալաթյանի (Լազարյան Ճեմարանի հայկաբանության ուսուցչապետի) մինչև այժմ մթին