որ ընտրել են սրանք իրենց ավելորդ գոյությունը քարշ տալու համար։
Սակայն գանք գործին։
Դեկտեմբերի 20-ի առավոտյան պ. Հ. Խունունցի նախագահությամբ շարունակվում էր պատգ<ամավորական> ժողովը։ Ընտրված մասնաժողովը տալիս էր իր զեկուցումը, ժողովը զբաղվում էր Կարապետ եպիսկոպոսի հրաժարականի խնդրով։ Պատգամավորների մի մասը չկար, հեռացել էր Էջմիածնի կայարանը, ոմանք գնացին հենց ժողովից, ուր բարձրաձայն հայտարարվեց, թե ով գնալու է՝ շտապի։ Գնացել էր և Հ. Ա.։ Ուրեմն ժողովը շարունակվում էր, դեռ չէր եկել մի եզրակացության, որ Հ. Առաքելյանը Թիֆլիսի ճանապարհին էր։
«Մշակի» № 285-ում էլ մինչև անգամ հայտարարված է, որ նա Թիֆլիս է հասել 21-ի առավոտյան ժ. 6-ի գնացքով։
Եվ սակայն «Մշակի» հենց նույն համարումն էլ հեռագիր է տպված Էջմիածնից Հ. Ա. ստորագրությամբ, հեռագիր, որ ժողովի եզրակացությունն է հաղորդում «Մշակի» բախտավոր ընթերցողներին։ Այսինքն հեռագիր է տալիս Էջմիածնից այն ժամանակ, երբ Էջմիածին չի եղել և այն ժողովի քննությունն ու եզրակացությունն է հաղորդում, որ չի տեսել։ Եվ մինչդեռ սովորաբար հեռագիրների վրա գրած է լինում օրը, ժամն ու վայրկյանը, այդ կեղծ հեռագրի վրա չկա. միայն տպած է դեկտ. 20։ Վերջապես ի՞նչ երկարացնենք, բոլոր ժողովին մասնակցող պատգամավորները վկա, որ նա չկար։ Մազալուն ինչ է. այդ հեռագրում այնպես է դուրս բերում, իբրև թե որոշ մարդկանց (իմա՝ Կարապետի ու Բենիկի) դեմ գրգռումներ առաջ բերող խմբակը, ինչպես ինքն է անվանում, չէր կամենում Կարապետ եպիսկոպոսի հրաժարականը երևան գա։
Հասկանո՞ւմ եք. այսինքն պահանջողները չէին ուզում, և մասնաժողովը ընտրվել է իբրև թե սրանց հակառակ, որ Կարապետ եպիսկոպոսից հրաժարականն ստանա։ Ուզում է աշխարհքին հավատացնի, թե այն մարդիկ, որոնք գոռում էին, թե հրաժարականը բերեք հրապարակ, որոնք նույնիսկ տպագրությամբ են պահանջել այդ, նրանք դեմ էին հրաժարականի