Մի այլ տեղ գանգատվում է․
|
Եվ, ըստ երևույթին, էս «զալումը» մի բարեկեցիկ կին է, որ բարձի վրա է նստում ու շքեղ է հագնվում.
|
Եվ Հովնաթանը, որ իր տաղերը գրել է իր ու նրա համար, էն տեսակ մանրամասնություններով է երգում իր սիրած կնոջը, որ գուցե կարելի էր նկարել։
Ահա նա չարշավի տակ։ Տարփավոր սիրահարի հետս միասին ետ քաշենք չարշավը։
|
Ետ բացվեց, և ահա նա.
«Աչքերըդ այնախանա, ոսկեղէն սուրայ,
Սիահ արտևանունքդ կապած է թուրայ… (65)
Երեսըդ ալ, սիահ խալ-խալ,
Ունքերըդ է քաշած փարգալ… (55)
Խալերըդ պայծառ աստղունք, երեսըդ է բոլոր լուսին,
Սիահ ծամերըդ ընկած քո թիկունքին, քո ուսին… (50)
Աչքերիդ քաշել ես սուրմայ… (58)
Ես մայիլ եմ ծով աչքերիդ,
Սուսամբար կայ մէջ վարսերիդ
Կունայիմ խալ-խալ պատկերիդ…
Ծիծաղելով աչօք կանես՝ կուզարմանամ… (44)
Գլխիդ ձըգել ես մանտիլ… (36)
Լաչակիդ ղըրաղըն բարակ զառ գուլաբըթուն…
Ճակատիդ շարել ես ոսկի, աշրաֆի ալթուն… (61)
Շըրթունքըդ բարակ է, կարմիր ու փայլուն… (56)
Վիզըդ ձըգել ես զանջիլով հէյքալ համայիլ… (61)