Օձուն մարն ալ դուրս վազեց, զիս նենգեց, որ նստայ
Դրա համար էլ, երբ ուզում է իր սիրածին տեսության գնա, հարցմունք է ղրկում ու պատասխան ստանում.
«Իմ եարն ինձ ճուղապ երետ, թէ՝ «Կացիր, լինի իրիկուն․
Իմ հայրս ելնե ժամ երթայ, անհաւատ մայրիկս չէ ի տուն»։
Սրա սիրածն էլ սրտաբաց ու «սիրո թամահ» մի կին է ու շատ բարեհաճ դեպի սիրահարված բանաստեղծը․
«…Ա՛յ իմ նոնախալաս, եկիր ու նոր սէր բերիր… (49) …Քանի որ մէճլիս նստիս՝ ուներովըդ հետ ինձ զուրուցես…»
|
«Իմ եարն է քեարամ արել ու ղրկել զմեզ հարցուցել…» (54)
«Զայդ պագդ, որ ի քո բերնէն դու տւիր քո սրտի կամով…»
«…Այնժամ ինձ աղւոր թըւիս՝ երբ ի ձեր դուռն կանգնես․
Դուռն ալ կիսաբաց անես, ցած հայիս մանտըր ծիծաղես,
Աչօքդ, ունովդ անես, զիմ տխմար խելքն կուտանես» (46)
Ճիշտ Հովնաթանի սիրածի նման մեկն է սա էլ, միայն թե նա պարտեզից, վարդերի միջից էր ժպտում, աչքով-ունքով անում, սա, պարտեզ չունի, կիսաբաց դռնիցն է ժպտում ու թաքուն նշաններ անում։ Նա՝ Հովնաթանի սիրածը, կարմիր էր հագնում, սա՝ Քուչակի սիրածը, կանանչ։
|
Եվ Հովնաթանի սիրածն ավելի հարուստ տանից է ու փարթամ, քան Քուչակինը։ Մինչդեռ Հովնաթանը շքեղ մետաքսե, ոսկեթել հագուստ է նկարագրում ու թանկագին զարդեր, Քուչակն ասում է.
«Քանի ու քանի կասեմ՝ մի՛ կենար խամ լաթերով.
Գընա, ապրըշում հագիր, որ նախշած է ոսկի թելով…» (46)