Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց միևնույն արարածներն են երկուսի սիրածն էլ և երկու բանաստեղծն էլ խնդրում են․

«…Ինձ շատ մի՛ աներ աչքաւ ունքաւ…»

(Հովնաթան, 46)

«Այդ քո ստեղծողիդ համար, երբ քայլես՝ զուներըդ մի՛

շարժեր...»
(Քուչկան, 49)

Եվ երկուսն էլ երջանիկ են ու ամենայն իրավունքով կարող էին բացականչել.

«Քան զսէրն այլ քաղցրիկ պտուղ ի յաշխարհըս չաւտամ թէ

լինի…»
(Քուչկան, 63)

Եվ

«Ուրախ եմ, զալո՛ւմ, ամա՜ն, ամա՜ն…»

(Հովնաթան)

Եթե երբեմն էլ տխուր ձայներ ունեն, նրանք էլ մերժված հուսահատի հառաչանքները չեն, այլ սիրված բախտավորի տրտունջներն ու քմահաճույքներն են։ Ագահ է սերը, անվերջ են նրա պահանջներն ու տրտունջները և տարօրինակ։


Էստեղ առաջս է գալիս Սայաթ-Նովայի տխուր-ազնիվ դեմքը։ Կանգնեցնենք նրան Նաղաշ Հովնաթանի ու Քուչակ Նահապետի զվարթ պատկերների դեմը։ Ահա թե ով է դժբախտը սիրո մեջ և ահա թե որտեղ են մերժված սիրո իսկական հառաչանքն ու տառապանքը։ Կանգնելու չենք սրան տանջող «բեմուրվաթի» պատկերի վրա, և ինքը Սայաթ-Նովան էլ քիչ է նկարագրում նրան, որովհետև ավելի շատ զբաղված է նրա տված վշտով, քան թե նրանով։ Եթե Նաղաշ Հովնաթանի «զալումը» կարմիր էր ինքը ու կարմիր էր հագնում ոտից գլուխ, եթե Քուչակ Նահապետի «խոշ յարը» ինչ հագել՝ ամենն է կանանչ, Սայաթ-Նովայի «բեմուրվաթը», որի «ռանգը գուլգազի է նման» (69) ու ինքը «Կրակե