выборам), այդ կանոնադրությունը փոփոխելով ու հարմարեցնելով թե՛ Ռուսաստանի և թե՛ արտասահմանյան հայ ժողովրդի ու հոգևորականության հնավանդ սովորություններին։
Ներսեսի մահից հետո դարձյալ մեջտեղ է գալի հայոց կաթողիկոսի ընտրության խնդիրը, և Կովկասի փոխարքա իշխ․ Բարյատինսկին այս մասին հայտնելով իր կարծիքը՝ գրում է, թե պետք է տալ ընտրությանը լիակատար ազատություն (дать полную свободу выборам), նկատելով, որ, ամեն կողմից էլ խնդրին նայելով, Ռուսաստանի շահերն այդպես են պահանջում։ Իր կարծիքն այդպես հայտնելով, իշխանը հիմնվում է հայերի դեպի Ռուսաստանն ունեցած անկեղծ հավատարմության վրա (на искренюю привязанность армян к России) և այն հանգամանքի վրա, որ նրանք հեռու են ամեն քաղաքական գործերի խառնվելուց և բարձր են գնահատում Էջմիածնի սրբավայրը։
Այս բոլորի վրա մնում է ավելացնելու, որ հետագա կաթողիկոսների ընտրության ժամանակ հեռավոր հայկական գաղթավայրերն ու թեմերը միշտ պատահել է, որ պատգամավոր են ընտրել ոչ թե միայն ուրիշ թեմի ժողովրդից, այլև ուրիշ՝ սովորաբար ռուսաց տերության հպատակներից:
Եվ ահա նորից նույն հին խնդիրն է դրված հրապարակ ու սպասում է իր վերջնական որոշումին։