Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


1912


«ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

1912

«ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

Վաղուց է, որ մեզանում զգացվում է մի կարգին «Հայոց պատմության» կարիքը։ Վաղուց է, որ նշանավոր դեպքերն իրար ետևից գալիս են ու աղաղակում, թե հայ ժողովուրդը չունի և չգիտե իր պատմությունը, նույնիսկ երեկ մեկել օրվա պատմությունը– չգիտի թե ո՞վ է ինքը, ո՞րտեղից է գալիս և ո՞ւր գնում։ Հոգեկան ու մտավոր կուրության մեջ այս տեսակ ժողովուրդը անուղեցույց խարխափում է։ Նա, ինչպես անգիտակից մի խալխ, միշտ ենթակա <է> այս կամ այն պատին ու պատահարին զարկվելու փորձանքին։ Եվ փորձանքներն էլ դաս ու խրատ չեն լինելու նրա համար, մինչև որ այդ փորձերի ու փորձանքների պատմությունը չունենա աչքի առաջ ու մտքի մեջ, մինչև որ չհասկանա նրանց իմաստն ու փիլիսոփայությունը։ Եվ եթե սխալի ու փորձանքի մեջ ընկնի և պատասխանի կանչվի այս տեսակ ժողովրդի մարդը, վերջիվերջո նա մի արդարացում կունենա միայն, որ ինքը չի հասկանում իր արածն ու իրեն։ Չի հասկանում ինքը, չի հասկանում և նա, ով պետք է պաշտպանի, չի հասկանում և նա, ով պետք է դատի։ Մի՞թե սրանից ավելի ողբալի դրության մեջ կարող է հայտնվել մարդ արարածն աշխարհում։ Եվ զարմանալու ի՞նչ կա, որ նա հաճախ կարող է դատապարտվել ու կորչել և անմեղ։

Այժմ հրապարակի վրա դրված է Հայկական տպագրության չորսհարյուրամյակը տոնելու և այդ տոնը զանազան ձեռնարկություններով հավերժացնելու խնդիրը։ Բավական ժամանակից ի վեր կտրված լինելով արտաքին աշխարհից, չգիտեմ դրա համար ինչ առաջարկներ են եղել, բայց որոշ տպավորությունների տակ կուզենայի, որ ամենալուրջ առաջարկների