Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առավոտն էր։ Մի տոթ առավոտ էր։ Ժամը 9-ից նոր էր անցել։

Նստած էի գրասեղանի առաջ ու միտք էի անում։

Այս խաղաղ մտորման ժամին հանկարծ առաջս փայլատակեց մի պատկեր, մի կենդանի ու զարհուրելի պատկեր… Ղազարոսն առջևս գետին տապալվեց… մեռավ…

Այս պատկերը կայծակի արագությամբ, ավելի վառ, քան իրականությունը, եկավ ու անցավ մի անսպասելի ծանր հարվածի պես և այնպես տակն ու վրա արավ, որ ցավի ու շփոթության մեջ սկսեցի մոտիկ բարեկամների անունները որոնել, թե ո՞րտեղ են, որ հեռագրենք… Մի կերպ աշխատեցի ինձ հաղթանակել, հուզմունքս զսպել, վեր կացա, սկսեցի սենյակումս շրջել, բայց չէի կարողանում ինձ տիրել։ Այս ժամանակ ներս է մտնում կինս ու տեսնելով ինձ այդ դրության մեջ, զարմացած հարցնում է՝ թե ի՞նչ է պատահել։ Պատմում եմ, թե այս տեսակ մի հիմար բան է մտել գլուխս ու չեմ կարողանում ազատվեմ։ Նա ծիծաղում է վրես ու հանդիմանում։ Սկսում է խոսել ուրիշ բանից։ Հենց այս խոսակցության միջոցին փողոցից ներս է ընկնում գունաթափ որդիս…

― Պապեն ընկավ…

― Ո՞րտեղ…

― Փողոցում…

― Ի՞նչպես թե ընկավ…

― Ուշաթափվեց… տարան տուն… բժիշկները ետևից են վազում…

Վազում եմ։ Նրա տանից մոտ եմ… Հեռվից մեր բարեկամներից մինը ձեռքով դեմս նշան է անում օդի մեջ ու ձայն է տալի.

― Վերջացա՜վ…

Վազում եմ… Մի երկու րոպեից աչքիս առջևն էր նրա վիթխարի դիակը, իսկ ականջումս կանչում էր մեր բարեկամի գուժկան ձայնը.

― Վերջացա՜վ…

Այո՛, վերջացավ։ Հավիտյան վերջացավ։ Եվ ինչքա՜ն բան վերջացավ ինձ համար… որովհետև ինչքան էլ սիրելի