1909
[ԶԱՅՐՈԻՅԹԻ] ՊԱՏՃԱՌԸ
Կրիտիկոս Ռ․ Դրամբյանի հայոց գրական մեծությունները «սանձահարելուց» հետո «Մշակի» 179 համարում նրա եղբայր պ. Մուշ. Բագրատունին էլ ջենտլմենի ցիլինդրը դրել է գլխին, [ու սրա նրա ոտը կոխելով] եկել է քաղաքավարության դաս է տալի [հայոց «գրական մեծություններին»] նրանց, իհարկե դարձյալ գրական, առանց [կասկածելու] մտածելու, թե ինչքան անքաղաքավարություն կա էդ քաղաքավարության մեջ։
[Նեղացել] Նեղանում է, որ ես [Դրամբյանի մասին] Դրամբյանին տված պատասխանիս մեջ գրել եմ [«աշխարհքում մի մարդ կա անունը Դրամբյան, տափակ, ստախոս, թունոտ, փոքրություն և այլն»] ապացույցներով հանդերձ կոշտ բառեր եմ գործածել, և «գրական բարձր ու վսեմ կրիտիկայից ճառելով, [ու քարոզելով] ինքը, նույն [մարդուն] Դրամբյանին, որ իրեն ոչինչ չի արել, անվանում է «վերին աստիճանի սանձարձակ, թունատ… փոքրություն…», [սրանով էլ, իհարկե, պարզվում է, թե ինչպես է հասկանում էս մարդը] իսկ իմ պատասխանը պասկվիլ։
էնպես մարդ կլինի [որ] կկարծի, թե սա երևի լավ չի հասկանում ջենտլմեն, գրական բարձր-վսեմ էտիկա [և] ու [էս տեսակ] նման заграничный արտասահմանյան բառերը [գերի]։ Ոչ, շատ կսխալվեն էդպես մտածողները։ [Սա էլ] Թեև ճշմարիտ է, տեսնում եք, որ չի էլ հասկանում, ինչ կնշանակի պասկվիլ, էտիկա, այլ հարմար առիթ ու դեպք է գտել և ուրիշների հաշվին բարձր մարդ երևալուց, ջենտլմեն ձևանալուց կեղծում է իրեն։ [Իսկ էդ տեսակ մարդիկ, բարձր երևալու համար միշտ, որովհետև իրենք բարձրանալու ուժ չունեն, պետք է ուրիշին ցածրացնեն], որ իրենք բարձր երևան] Բայց էս [էլ] անհասկացողությունը