պ<արոն> խմբագիր։ Եվ երբ գրողը վեր է կենում [ձեր տգիտությունն ու չարությունն ցույց տալի և] արդար զայրույթով ցույց է տալիս ձեր տգիտությունն ու ձեր չարությունը [որակում է ձեզ, տակն ու վրա եք լինում, մոռանում եք և արդարությունը և հայհոյում ու ծռվում եք] գալիս ‹եք› այժմ էլ հայտնվում փարիսեցու կերպարանքով [ու համարձակվում եք] բարեհաճելով քաղաքավարության դաս [տալի] տալ։ [Ամոթ է] Թե հայհոյեցիք, պասկվիը գրեցիք, մենք էդ տեսակ բաները լռել չենք կարող։
Դո՛ւք, քաղաքավարի պ‹արոն›, ինձ ձեր հոդվածում համարում եք բանաստեղծ։ Ի՞նչ եք կարծում, ես էլ էդ գիտե՞մ, որ բանաստեղծ եմ, թե չէ։ Դուք [մի Դրամբյան լինելով] ձեր հոդվածում Դրամբյանի արածը անվանում եք աններելի հանդգնություն և այլն, և այլն, ու իրեն հենց ինքներդ, նրա նման մի բան լինելով, արհամարհելով, անվանում եք վերին աստիճանի սանձարձակ, թունոտ ու փոքրություն․․․
Եվ հետը միաժամանակ նեղանում եք, որ ես նրան արհամարհել եմ կամ էդպես կոշտ եմ խոսել։ Ճիշտ որ, ո՛վ ժամանակներ, ո՛վ բարքեր, կամ ավելի ճիշտ, ո՛վ փարիսեցիություն․․․
Բայց էդ չի իմ զայրույթի պատճառը։
Ես ինչ որ գրել եմ, պ<արոն>, գրել եմ ոչ թե կրքով, ինչպես կարծում եք դուք և գուցե ոմանք, այլ շատ լուրջ ու պարզ գիտակցությամբ և մի խոսք չեմ ասել, որ [իր տեղը] ապացույցը չունենար իր հետ և արդար չլիներ։ [Իսկ բանն արդարությունն է։] Եվ դուք, իհարկե, չեք հասկանում, որ դա մի մասնավոր խնդիր չի, ի՛մ խնդիրը չի, [երբեք] այլ ավելի լայն է ու ավելի խոր իմ զայրույթի պատճառը [Եվ իմ զայրույթն արդար] [համեցեք ինձ հետ] [Թեև իմ պատասխանում ասել եմ, բայց դուք էնպես մարդիկ չեք, որ մի ակնարկից, մի անգամ ասելով բանի էության մեջ թափանցեք։ Պետք է ասել մանրամասն, մի քանի անգամ, խիստ, շատ ասել, որ մի քիչ․․․]
[Թեև իմ պատասխանի մեջ ակնարկել եմ, բայց դուք երևում է իսկի չեք ըմբռնել, թե ինչու եմ ես զայրացել։