Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տոնում են պ. Ա. Քալանթարի հոբելյանը։ Է՜, շատ լավ։ Էդտեղ հո հայոց գրողներին չպետք է վիրավորեն, մանավանդ որ նրանց «միշտ հարգում է» «Մշակը»։ Բայց դուք տեսեք ծերը որտեղ է գնում։ «Մշակը» Քալանթարի մասին լավ֊լավ բաներ է գրում։ Դարձյալ իրենց ու իրենց կարդացողների բանն է: Մինն առաջարկում է դպրոց հիմնել պ. Քալանթարի պատվին, մյուսն առաջարկում է, կարծեմ Գենջյան, դպրոցների դպրոց հիմնել, մրցության մեջ պ. Տ. Նազարյանը գերազանցում է ամենքին— առաջարկում է հիմնել մի կոլոնիա— Քալանթարապատ1, մեկը և՛ դպրոցների դպրոց, և՛ թատրոն, և՛... վերջապես [թեկուզ] [ամեն բան] ամենքը մեջը։ Պարոն Գ. Բալասանյանն էլ անում է իր առաջարկը և գրում է, որ նյութականը չպիտի մոռանալ («Մշակ»...)2

Դրանից հետո փող են ուղարկում…

1900-ական թվականներ

ԹԱՐԳՄ<ԱՆՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ> ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՈԻԹՈԻՆՆԵՐԸ ՄԵԶԱՆՈԻՄ

Վերաբացվեց Կովկասի Հայոց Հրատ<արակչական> ընկերությունը և իր հետ բացվեցին շատ սրտեր։ Տխուր ու աղքատ է մեր իրականությունը և էդ տեսակ մի ընկերության բացումն էլ, որից հազար անգամ ավելի [կարողները] մեծերը ավելի բախտավոր ժողովուրդների մեջ անհատներն են կարողանում պահել, մեզանում մի ազգային ընդհանուր գործի բնավորություն է առնում։ Եվ ով գիտի, էն էլ ինչ ճարով ու հնարով է կարողանալու գործ տեսնի, չէ՞ որ արդեն էս կամ էն հարուստին դիմելու վրա [են] է մտածում, քանզի հայերեն գրքերի հրատարակությունը արդյունք չի տալ իրեն։ Եվ, վերջապես, ինչ կստանա հրատարակելու, ով գիտի։ [Ամբողջ հայ գրականությունը տարիների ընթացքում] Տարին անցնում է, հաշվում են, որ ամբողջ հայ