ԶԱՐՀՌԻՐԵԼԻ* ՍԵՐ ԵՎ ՀԱՐԳԱՆՔ
[Մեր մամուլի մեջ] Ամեն անգամ, երբ [դուրսը, մի որևէ ժողովուրդ] խոսք է լինում օտար գրողների կամ գրականությունների մեջ պատահած [լավագույն] լավ երևույթների ու վերաբերմունքների մասին, մեր մամուլը, առանձնապես «Մշակը», միշտ կրկնում է. «Ահա թե ինչպես են [վերաբերվում] օտարները սիրում ու պահպանում իրենց գրողներին ու գրականությունը - իսկ մենք ինչ ենք անում…»։ Բայց ամեն անգամ, պարբերաբար, կարծես հենց շարած պահում են էդ տողերր։ Եվ ամեն անգամ էլ, ու առանձնապես «Մշակը» էդ տողերից հետո դուք տեսեք թե ինչ է անում։ Եվ, բնականաբար, էսօր էդ թերթն ու հայոց գրեթե բոլոր գրողները թշնամական հարաբ<եբությունների> մեջ են։ Եվ էդ է պատճառը, որ ով մի որևէ գրողի դեմ մի անկարգ խոսք ունի ասելու, գնում է մտնում էնտեղ կամ ուրիշ խոսքով էնտեղ մտնելուց հետո էլ չի կարող մնալ վայելչության սահմաններում, պետք է անպատճառ [կծի], բայց իհարկե, ավանդական սիրո ու հարգանքի [հավաստիացումներից] հավաստիացումներ անելուց հետո։ [Եվ ահա, հայոց գրականության ու գրողի համար հերիք չեն եղած դժբախտ հանգամանքները, դրանց վրա ավելանում է և [մեր մամուլի] էդ [մարդկանց] սերն ու հարգանքը, որ ես ուրիշ կերպ չեմ կարող անվանել, եթե ոչ միայն զարհուրելի] [փարիսեցու]։ Ես իմ գրական կյանքում մի քանի անգամ դժբախտություն եմ ունեցել էդ թերթի «սիրո ու հարգանքի» [սաստկությունը զգալու և] դեմ ինձ պաշտպանելու։ Իսկ շարունակ ականատես եմ եղել, թե ինչպես սրան ու նրան են աշխատել շարունակ խեղդել ու կեղտոտել իրենց սիրառատ ու մրառատ գրկի մեջ։ Իսկ էսպես կոչված ընթերցող հասարակությունը… — նրանք լավ են ճանաչում էդ հասարակությանը— իսկ վաղվա մասին չեն հոգում։ Վաղը— թեկուզ ջրհեղեղ։
Ահա հենց էս մոտիկ օրերից [նմուշի համար] մի երկու նմուշ։
_________________
- «Զարհուրելի» բառի վեր կա նաև՝ «փարիսեցու»։