Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սակայն ներքևում կանենք էս գառն ու տխուր խորհրդածությունը, առայժմ նախասենյակիս մթնում իր բնական չարությունից դողալով ատամները կրճտեցնում է փոքրիկ արարածը...

Ետ է եկել ([նույն տեղը] «Մշակ» №№)։ Բայց էս անգամ արդեն ավելի [անվճռական] անհամարձակ և մինչև անգամ քաղաքավարի լինելու խոստումն է անում. «Ես ձեզ էնպես չեմ պատասխանի, ինչպես դուք ինձ...»։

Մի ասող լինի. հապա որտե՞ղ էր էդ քաղաքավարությունդ, երբ գրում էիք ձեր առաջին նշանավոր «լուրջ կրիտիկան» [«գրական մեծություններին» անվանում էիք բանագող], բերաններդ բաց էիք անում շանտաժով, ավերիչ ժանտախտով ու վերջացնում բոյկոտով...

Սակայն չկարծեք, թե էս մարդը, թեկուզ գրազով, մի քանի [րոպեով] րոպե կարող է մարդավարի մնալ, իսկույն էդ քաղաքավարության խոստումին հետևում է՝ [թե] «Ես ձեր մեջ մարդ արարածը չեմ հարգում», ետևիցն էչ [ավելի հաստատելու] հաստատ դարձնելու համար մի լիրիկ բացականչություն. «Օ՜, երբեք...»։ Բայց պատմությունը կուզի իմանալ, հապա ի՞նչն էր հարգում XX դարի հայոց լուրջ կրիտիկոս Դրամբյանը...

էդ էլ [է ասում ] կա, որ [ապագայում մարդիկ շատ չմոլորվեն] ասում է. «թուղթը... թղթի սրբությունը...», մին էլ՝ «բազմաթիվ ընթերցողներն են...»։

Սքանչելի հայտնություն։

Իհարկե, թուղթը էստեղ պարապ խոսք է, բանը «բազմաթիվ ընթերցողներն են...» Ա՜խ էդ «բազմաթիվ ընթերցողները», էդ կախարդ գազեթն, որի հարգանքից էդպես հարգում են ամենքը և որի սիրուն արժանանալու համար [ձեզ նման] ի միջի այլոց էնքան [շատ] խեղճ մարդիկ դուրս են գալի իրենց փոքրիկ պատենից ու ընկնում են փոթորիկների առջևը, շեղվում են իրենց [համեստ] նեղ ճանապարհից, գլխի վրա ընկնում են զանազան մեծ հրապարակներ ու, սխրագործություն ցույց տալու տենչով