Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլ նրա հոգին, դրամբյանիզմը, էն չար հոգին, որ [վաղուց ի վեր] միշտ չարախոսում, բամբասում, հարվածում ու թունավորում է [ և, ով հանցավոր համարձակությանս, պարծենում է] իր «կծու խայթիչ» լեզվով մեր կյանքի ամեն ասպարեզում [ամեն մի գործ]։ Եվ որովհետև չարը կեղծավոր է միաժամանակ ու երբեք իր կերպարանքով չի հայտնվում, որ չճանաչվի, առաջ է գալի [գեղեցիկ] խաբուսիկ [սիրելի] [անունների տակ] անուններով, ազնիվ ու վսեմ նպատակներից ճառելով։

[Եվ] Թույլ մարդկանց համար հեշտ չի լինում այնուհետև զանազանել իրարից խաչագողն ու գործիչը, իսկականն ու կեղծը, բարին ու չարը, քննադատն ու չարախոսը։

էսպես է ամեն ասպարեզում, բայց գանք գրականությանն ու <2 անընթ.> էսօրվա դեպքին։

[Եվ ահա էն անվերջ ու մռայլ դեպքերից մինն էլ էսօր։]

Գալիս է մի ոմն Դրամբյան ձեռքը ամուր դրած սրտի վրա գրականության անկման [ողբով] ողբը շրթունքին [լցված] գրականությունը մաքրելու [տենչով] աղմկով գրականության [սիրով ու] հարգանքով... քննադատում Է։ Բայց, ինչպես կասեն.

Դեռ չմտած ավազան,

Ձեռքն առնում Է գավազան։

[Ու ոչ դես, ոչ դեն] Առանց երկար ու բարակ մտածելու միանգամից «գրական մեծություններին» [,ինչպես ինքն Է անվանում անշուշտ հեգնելով ու] իրար Է խառնում ու ծեփում՝ Էլ շանտաժ, Էլ ժանտախտ, Էլ բանագող։

[Եվ դուք [այնուհետև կույր պետք Է լինեք, չնկատեք] եթե իսկույն տեսնում եք, որ տունը գող Է մտել, ոչ թե բարեկամ ու սրտացավ մի մարդ] [Թե չէ] Ինչպես կարող է պատահել, որ գրականությունը, շատ չեմ ասում, քիչ սիրող ու հարգող մարդը թեկուզ նրա ամենահամեստ ներկայացուցչին, էլ չեմ ասում հայտնի դիրք [ունեցող մեկին] ունեցողներին (ինչպես ինքն է խոստովանում) հենց առաջին բերանը բաց անելիս, հենց առաջին հարցը տալիս, ծեփել շանտաժով, ժանտախտով ու բոյկոտով...