Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դրա՞նք են որոշում վարիանտները, հա՞... («Մշակ» № )։

Մնում եք ապշած։ Ասում է՝ աշխարհից բեխաբար մեկին հարցնում են, թե բաղնիք տեսել ես թե չէ, ասում է՝ տեսել եմ խոզի նման պոզեր ունի։

Հիմի սրանն է։ Ես խոսում եմ վարիանտներից ու նրանց էական տարբերություններից, իսկ սա կարծում է, թե բաղնիքը խոզի նման պոզեր ունի։ Ոչ էս է հասկանում, ոչ էն [ու իր էշն է քշում], բայց պնդում է, որ երկուսն էլ [տեսել է հասկանում է։ Ասում է դրանք «աննշան, ոչ էական» տարբերություններ են, [ու] իրար դեմ արտագրում է ու շարում. Լինում է, չի լինում, Կըլի, չըլի... Գնում Է գնում, տեսնում Է մի հովիվ... Ասում Է՝ նանի ջան, նանի, Էս փուշն առ... և սրանց նման [գրեթե] բոլոր վարիանտներում եղած սովորական դարձվածքներ, որով իբրև թե ապացուցանի կրկին իր ասածը։ Էլ չի հասկանում, թե խայտառակ Էր, խաղք եղավ։

Ու Էսպես գնում Է իրեն կորցրած։

Արտագրում Է, համեմատում ու առանց մտածելու [երեսիս] ինձ դեմ անում Էնպես կտորներ [(թեև դարձյալ սուտ ու սխալ, ինչպես կտեսնենք)] աղվեսի ու ագռավների առակը, [պոչատ աղվեսի հեքիաթը) մի չորս տողանի բան՝ «Գետինն ու ձյունը», որոնց [վրա) դեմ [իհարկե Հովհաննես Թումանյանի անունը չկա, բայց] որովհետև «ժողովրդական» բառը չկա, [Էս հեքիաթի կամ էն առակի վրա, և անպատճառ Հայկունուցն են (Դրամբյանի միակ գիտեցած գիրքն աշխարհքում)]։ Հովհաննես Թումանյանը ավերիչ ժանտախտ է, թեև [Թում<անյան>] իմ անունն էլ [չի դրած] չկա էդ նյութերի վրա։ / [Կարդացողներն էլ կկարծեն թե երևվի Հովհաննես Թումանյանի անունն է դրված էդ նյութերի վրա] [Իսկ իմ գրածներից] Իս՛կ իմ անունով հրատարակվածների, իմ կազմածների մասին, որոնց համար և [ես դուրս էի եկել] ինձ հռչակել էր ամեն բան, ինչ որ տվել էր իր աղա քեֆը, հռչակելով, թե դրանք Հայկունուց են առած, այժմ պարզ տեսնելով, որ էդ չեղավ, հիմի էլ ճամփեն ծռում է, ուրիշ բան է ասում, էլ չի ասում թե Հայկունուց