Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես իրեն ասել եմ [հեքիաթը գրողները չեն ստեղծում սովորաբար, այլ առնում, են ժողովրդականը ու պատմում] և եթե գրում են հեքիաթներ Ղ. Աղայանի, Сказки Пушкина,Сказки Перро և այլն, առանց վրեն գրելու ժողովրդական, էդ չի նշանակիլ, [որ] թե և՛ նրանք բանագողներ ու շանտաժիստներ են, [և ոչ ոք էլ նրանց էդպիսի բան չի ասում] առաջինը՝ որովհետև արդեն փոփոխած է, էլ ժողովրդական չի, երկրորդը՝ ամենքն էլ հասկանում են, որ էդ կնշանակի նրանք են պատմել կամ կազմել էս կամ էն հեքիաթը, դրա համար դուք իրավունք չունեք մարդկանց շանտաժիստ անվանելու կամ ավերիչ ժանտախտ, ինչպես դուք եք անում։ [Հիմի ետ է դառել ինքն է ինձ] Ասում եմ՝ տեսնում եք, դուք էլ ձեր հոդվածում գրում եք՝ «Հայկունու Այհլորը» ևն։ Հիմի ետ է դառել ինքն է ինձ քարոզ կարդում։ էն էլ ինչպես է [հիմի ինքն է ինձ ասում] «Գլխի ընկեք, հասկացեք, որ դա լեզվի սովորական ոճ է, դարձվածք է և ամենքն են գործ ածում».․.

[Չգիտեմ ընթերցողը լավ է գլխի]

Հապա տնաշեն, [էլ] եթե ամենքն <են> էդ ոճը գործածում, ես ինչ մեղք եմ արել, որ ինձ դրա համար հայհոյում եք։

Ես ասում եմ էդ հեքիաթը տարբեր վարիանտներ ունի։ Մի վարիանտով, որ ես եմ վերցրել (թվում եմ էական տարբերությունները) հերոսը վերջում դատարկ է նստում, մյուս Վարիանտով, որից մեկն է և Հայկունու գրի առածը, ընդհակառակը, հերոսը վերջում հաջողում է ու հարսի տերն է դառնում։ Եվ եթե չեմ սխալվում, կարծեմ, միայն Հայկունու գրի առածն է էսպես։

Կա և երրորդ վարիանտը, [ուր] որ հերոսին խորտակում է, ինչպես հունականը, իմերեթականը և այլն։ Բայց էս թողնենք։

ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատասխան տա էս ուսուցիչը (որ կարող է մինչև անգամ վկայական ունենալ) և <2 անընթ> կրիտիկոսը։

Ոչ ավելի ոչ պակաս.